Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 19 Յուլիսի 2018 09:50

Իրանում ՌԴ դեսպան. «Իրանի ներկայութիւնը Սիրիայում պայմանաւորւած է Դամասկոսի պահանջով»

Իրանի ներկայութիւնը Սիրիայում օրինական է: Իրանցիները ռուս զինւրականների պէս Սիրիայի իշախանութիւնների պահանջով են այդ երկրում եւ մասնակցում են ահաբեկիչների ոչնչացման գործողութիւններին:

«alikonline.ir» - Իրանի ներկայութիւնը Սիրիայում օրինական է: Իրանցիները ռուս զինւրականների պէս Սիրիայի իշախանութիւնների պահանջով են այդ երկրում եւ մասնակցում են ահաբեկիչների ոչնչացման գործողութիւններին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ զրոյցում ասել է Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ հնարաւո՞ր է արդեօք Ռուսաստանը ճնշում գործադրի Իրանի վրայ՝ իր զինւորական ջոկատներին Սիրիայի տարածքից հանելու համար:

«Առաջին հերթին պէտք է նշեմ, որ Իրանի ներկայութիւնը Սիրիայում օրինական է, եւ իրանցիները ռուս զինւորականների պէս Սիրիայի իշխանութիւնների հրաւէրով են այդ երկրում»,- ասել է դեսպանը՝ յաւելելով, որ կան դէպքեր, երբ իսկապէս բախումներ են տեղի ունենում բնական է, որ մեզ մտահոգում է Սիրիայի տարածքում իրանա-իսրայէլական դիմակայութեան հնարաւորութիւնը: Այս կապակցութեամբ, մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը, որպէսզի կանխենք նման հնարաւորութիւնը եւ հակամարտութեան թէժացում թոյլ չտանք»:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի վրայ ճնշում գործադրելու հնարաւորութեանը, դեսպան Ջաղարեանն ասել է. «Իրանն այն երկիրը չէ, որի վրայ հնարաւոր է ճնշում գործադրել: Իրանն ունի իր անկախ արտաքին քաղաքականութիւնն ու մեծ երկիր է: Իրանցիների հետ հնարաւոր է գործակցել, բայց նրանց վրայ ճնշում գործադրելն անհնար է: Նման մօտեցումը մենք ապակառուցողական ենք համարում եւ փորձում ենք տարաձայնութիւնների դէպքում համոզել նրանց»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ