Հա

Քաղաքական

Շաբաթ, 21 Յուլիսի 2018 09:10

ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայէլի խորհրդարանի ընդունած ռասիստական որոշումը

Իրանի ԱԳ նախարարութիւնը դատապարել է նախօրէին Իսրայէլի խորհրդարանի կողմից ընդունւած «Հրէական երկիր» ռասիստական օրէնքի նախագածի ընդունումը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութիւնը դատապարել է նախօրէին Իսրայէլի խորհրդարանի կողմից ընդունւած «Հրէական երկիր» ռասիստական օրէնքի նախագածի ընդունումը:

Այս մասին համապատասխան յայտարարութեամբ հանդէս է եկել ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ գրաւեալ Պաղեստինի տարածքում ռասիզմն արմատախիլ կարւի Պաղեստինի ժողովրդի վճռակամութեան ու դիմադրութեան շնորհիւ:

«Անօրինական եւ ռասիստ սիոնիստական վարչակարգը ձեւաւորւել է Պաղեստինի բռնազաւթման եւ այդ երկրի իրական տէրերի ցեղասպանութեան շնորհիւ: Այդ վարչակազմի խորհրդարանի վերջին քայլը կրկին հաստատում է վերջին 70 տարիների ընթացքում այդ վարչակազմի ռասիստական էութիւնն ու կողմնորոշումը»,- ասելէ ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Նշելով, որ այլեւս աւարտւած է ռասիզմի եւ ցեղապաշտութեան դարաշրջանը՝ Բահրամ Ղասեմին յոյս է յայտնել, որ գրաւեալ Պաղեստինի տարածքում ռասիզմն արմատախիլ կարւի Պաղեստինի ժողովրդի վճռակամութեան ու դիմադրութեան, մուսուլմանական ազգերի եւ աշխարհի ազատամիտների ջանքերի շնորհիւ:

Յիշեցենք, որ յուլիսի 20-ին Իսրայէլի խորհրդարանն ընդունել է «Հրէական երկիր» աղմկայարոյց օրէնքի նախագիծը:

Այն Իսրայէլը ճանաչում է բացառապէս որպէս «հրեայ ժողովրդի հայրենիք», իսկ եբրայերէնը՝ որպէս երկրի պաշտօնական միակ լեզուն եւ Երուսաղէմը (ներառեալ Արեւելեան եւ Արեւմտեան հատւածները)՝ որպէս երկրի մայրաքաղաք:

 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ