Հա

Քաղաքական

21/07/2018 - 11:00

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Էլիտայի վերադարձի համար անհրաժեշտ է զարգացնել նրանց հայրենասիութիւնը»

Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շարժառիթներ: Դրանցից ամենակարեւորը հայրենասիրութիւնն է:

«alikonline.ir» - Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան շարժառիթներ: Դրանցից ամենակարեւորը հայրենասիրութիւնն է:

Այս մասին «Խանէ Մելլաթ» լրատւական գործակալութեան հետ զրոյցի ժամանակ ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«Էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ է նրանց մօտ ուժեղացնել հայրենասիրութիւնը: Քանի դեռ նրանց մօտ չի զարգացել այդ զգացողութիւնը, չպէտք է ակնկալել, որ նրանք կը վերադառնան Հայրենիք ու կը ծառայեն ժողովրդին»,- ասել է պատգամաւորը՝ յաւելելով, որ եթէ արտասահմանում սովորող ուսանողների մօտ զարգանայ հայրենսիրութեան զգացողութիւնը, նրանք երկիր վերադռնալու համար նիւթական շարժառիթների կարիքը չեն ունենայ:

«Կան բազմաթիւ երկրներ, որոնք որոշակի ժամանակահատւածում ֆինանսա-տնտեսական խնդիրներ են ունեցել: Նրանց ուսանողներն ու էլիտան, սակայն, բացառապէս ձգտել են ծառայելու երկրի առաջադիմութեանը՝ աչքաթող անելով ֆինանսական առաւել լաւ պայմանները: Մնալով Հայրենիքում, նրանք նպաստել են իրենց երկրի բարգաւաճմանը»,- ասել է դոկտ. Խանլարեանը:

Ըստ նրա էլիտայի՝ Հայրենիք վերադարձի համար կարեւորագոյն գործօնը հայրենասիրութիւնն է, իսկ մնացեալ չափաորոշիչները նւազ կարեւոր են:

Ըստ նրա՝ թէեւ այսօր երկրում էլիտայի համար աշխատանքի ընդունւելու եւ եկամտի առումով չկան իդէալական պայմաններ, այդուհանդերձ, կան բազմաթիւ էլիտ մասնագէտներ, որոնք պատրաստ են իրենց մասնագիտական կարողութիւնները ծառայցնել երկրի առաջադիմութեանը:

Նա պետական համապատսխան մարմիններին կոչ է արել զբաղւել մշակուային-դաստիրակչական աշխատանքով, որպէսզի ուսանողութեան մօտ վերանայ այն մտայնութիւնը, թէ Իրանում բացակայում են առաջադիմութեան համար անհրաժեշտ պայմաններ եւ ջանք չխնայեն նրանց մասնագիտական տարբեր բնագաւառների աշխատանքներում ներգրաւելու գործում, որպէսզի նրանք աւելի հզօր շարժառիթներ ունենան հասրակութեանը ծառայելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։