Հա

Քաղաքական

21/07/2018 - 14:40

Կրօնական փոքրամասնութիւնները կարող են մասնակցել Քաղխորհուրդների ընտրութիւններին. Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհուրդը հաստատել է Իսլ. խորհրդարանի որոշումը

Սեփանթա Նիքնամը Եազդ քաղաքի քաղխորհուրդ կը վերադառնայ:

Ինչպէս հաղորդում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին, որը տեղեկացրել է, թէ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհուրդը հաստատել է Եազդի քաղխորհուրդ՝ Սեփանթա Նիքնամի վերադարձի մասին որոշումն ու Քաղաքային եւ գիւղական խորհուրդների ընտրութեան մասին օրէնքի ամրագրումը:

«alikonline.ir» - Սեփանթա Նիքնամը Եազդ քաղաքի քաղխորհուրդ կը վերադառնայ:

Ինչպէս հաղորդում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր Էսֆանդիար Էխթիարին, որը տեղեկացրել է, թէ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհուրդը հաստատել է Եազդի քաղխորհուրդ՝ Սեփանթա Նիքնամի վերադարձի մասին որոշումն ու Քաղաքային եւ գիւղական խորհուրդների ընտրութեան մասին օրէնքի ամրագրումը:

«Խորհրդարանի կարծիքի հաստատումից յետոյ, այսուհետ Քաղաքային եւ գիւղական խորհուրդների ընտրութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների թեկնածութեան առաջադրման համար որեւէ խոչընդոտ չի լինելու, իսկ Սեփանթա Նիքնամն էլ Եազդի քաղխորհուրդ է վերադառնալու»:

Ըստ Քաղաքային եւ գիւղական խորհուրդների ընտրութիւնների օրէնքի ամրագրման նախագծի հեղինակի՝ Իսլ. խորհրդարանի պնդմամբ, երկրու ընթերցմամբ ընդունւած օրէնքը փոխանցւեց Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհուրդ: Խորհրդի համապատասխան յանձնաժողովներում մասնագիտական փորձաքննութիւնից յետոյ, այն այսօր՝ յուլիսի 21-ին հաստատւեց Խորհրդի կողմից:

Օրէնքի ընդունման գործում Էսֆանդիար Էխթիարիին աջակցել էին Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներն, այդ թւում՝ իրանահայութեան զոյգ պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը:

Նշենք, որ Պահապան խորհուրդը մերժել էր Իսլ. խորհրդարանի ընդունած որոշումը՝ այն հակասահմանադրական համարելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։