Հա

Քաղաքական

Կիրակի, 22 Յուլիսի 2018 09:00

Զարիֆը՝ Եւրոպային. «Գործնական քայլեր ենք ակնկալում»

Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած, եւրոպացիները խոստացել են անել աւելին՝ քան իրենց ստանձնած քաղաքական յանձնառութիւնները: Նրանք պէտք է կատարեն իրենց խոստումը: Նրանց գործնական քայլերը դեռեւս գոհացուցիչ չեն:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած, եւրոպացիները խոստացել են անել աւելին՝ քան իրենց ստանձնած քաղաքական յանձնառութիւնները: Նրանք պէտք է կատարեն իրենց խոստումը: Նրանց գործնական քայլերը դեռեւս գոհացուցիչ չեն:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յուլիսի 21-ին, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարանում, նրա գաղափարների հետ ԱԳՆ ղեկավարութեան, արտերկրում Իրանի դեսպանների եւ դիւանագիտական ներկայացուցիչների ուխտակցութեան վերահաստատման արարողութեան լուսանցքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Մեզ համար կարեւորը՝ Միջուկային գործարքին հաւատարիմ միւս կողմերի հետ բանակցութիւնների շարունակականութիւնն է: Նրանք խոստացել են անել աւելին՝ քան իրենց ստանձնած քաղաքական յանձնառութիւնները: Նրանք պէտք է կատարեն իրենց խոստումը: Նրանց գործնական քայլերը դեռեւս գոհացուցիչ չեն»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «Մենք, թէեւ շարունակում ենք բանակցել Եւրոպական կողմի հետ, սակայն երկար չենք սպասելու նրանց: Փորձում ենք միջազգային կոնսեսուսի ձեւաւորման միջոցով, պահպանենք մեր ոչ նաւթային արտահանումներն ու ապահովենք երկրի կարիքները»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ