Հա

Քաղաքական

22/07/2018

«Փեժակ»-ը ստանձնել է Մարիւանի ահաբեկչական յարձակման պատասխանատւութիւնը

«Փեժակ» ահաբեկչական խմբաւորումը ստանձնել է երէկ՝ յուլիսի 21-ին Մարիւան քաղաքի մօտ տեղի ունեցած ահաբեկչական յարձակման պատասխանատւութիւնը:

«alikonline.ir»- «Փեժակ» ահաբեկչական խմբաւորումը ստանձնել է երէկ՝ յուլիսի 21-ին Մարիւան քաղաքի մօտ տեղի ունեցած ահաբեկչական յարձակման պատասխանատւութիւնը:

Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտնել է Մարիւանի կուսակալ Մոհամմադ Շաֆիին:

Նշենք, որ ահաբեկչական յարձակումը տեղի է ունեցել յուլիսի 21-ի վաղ առաւօտեան՝ ժամը 02:30-ին: Ահաբեկիչները յարձակման են ենթարկել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի յենակէտն ու պայթեցրել են դրա զինապահեստը:

Յարձակման արդիւնքում զոհւել են Պահակազօրի 11 մարտիկներ, վիրաւորւել՝ 8-ը:

Զոհւած մարտիկներից 7-ը Մարիւանից են, 3-ը՝ Ղորւէից, իսկ մէկը՝ Սանանդաջից:

Գործողութեան ընթացքում Պահակազօրի մարտիկներին յաջողւել է ոչնչացնել մի քանի գրոհային ահաբեկչի: Նրանցից մի քանիսն էլ վիրաւորւել ու փախուստի են դիմել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։