Հա

Քաղաքական

22/07/2018

Դոկտ. Լրաիջանի. «Իրանի ժողովուրդն իր պատիւը աճուրդի չի հանի»

Կարծում են, թէ տնտեսական ճնշումների գործադրմամաբ կարող են իրենց անտրամաբանական եւ ծաւալապաշտական ցանկութիւնները պարտադրել Իրանի ժողովրդին: Մեր ժողովուրդը համբերատար է եւ իր պատիւը երբեւէ աճուրդի չի հանի:

«alikonline.ir» - Կարծում են, թէ տնտեսական ճնշումների գործադրմամաբ կարող են իրենց անտրամաբանական եւ ծաւալապաշտական ցանկութիւնները պարտադրել Իրանի ժողովրդին: Մեր ժողովուրդը համբերատար է եւ իր պատիւը երբեւէ աճուրդի չի հանի:

Այս մասին այսօր՝ յուլիսի 22-ին, Իսլ. խորհրդարանի բաց նիստի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«Յեղափոխութեան պատմութեան ամենազգայուն հանգրւաններից մէկում ենք յայտնւել: Թէ՛ միջազգային, թէ՛ տարածաշրջանային, թէ՛ ներքին տնտեսական այնպիսի պայմաններում ենք գտնւում, որ իրավիճակի վերլուծութեան եւ լուծումներ գտնելու համար պէտք է նկատի ունենանք երեք հարթութիւններն էլ»,- ասել է դոկտ. Լարիջանին:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացման ընթացքին, Իսլ. խորհրդարանի խօսնակը նշել է. «Երկու տարի տեւած բանակցութիւնների արդիւնքում համաձայնութիւն գոյացաւ: Դրա կապակցութեամբ ՄԱԳԱՏԷ-ն մինչ օրս 12 զեկոյց է հրապարակել, Իրանը հաւատարմօրէն կատարել է իր ստանձնած յանձնառութիւնները, մինչդեռ ԱՄՆ-ը հէնց սկզբից թերացել է իր յանձնառութիւնների լիարժէք կատարման գոծում եւ գործող նախագահի օրօք ամբողջովին դուրս է եկել գործարքից»:

Նրա խօսքով՝ ստեղծւած ներկայ պայմաններում կարեւորն այն է, որ առկայ խնդիրների, յատկապէս՝ երկրի տնտեսական վիճակի բարելաւման նպատակով, երկրի ղեկավարութիւնը շարունակում է բանակցել Համաձայնագրի միւս կողմերի հետ:

«Եւրոպական կողմն Իրանին անգամներ յորդորել է փոխադարձ քայլի չգնալ ու Միջուկային գործարքից դուրս չգալ: Փոխարէնը խոստանալով ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեն գործարքով ամրագրւած Իրանի շահերը: Երկրի պատասխանատուները չեն մերժել այս պահանջը, որպէսզի ժողովրդի համար հնարաւորինս չբարդանայ տնտեսական վիճակը»,- ասել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով, որ միջուկային տեխնոլոգիայի առաջադիմութեան գոյացման հարցում համակարգը կը ձեռնարկի հնարաւորինս՝ թիւրիմացութիւնները փարատելու եւ խնդրի կարգաւորման համար, որպէսզի ժողովրդը չյայտնւի տնտեսական ճնշումների ներքոյ:

«Թւում է, թէ թեւակոխել ենք մի հանգրւան, երբ միւս կողմը կարծում է, թէ տնտեսական ճնշումների գործադրմամբ կարող է Իրանի ժողովրդին պարտադրել իր անտրամաբանական եւ ծաւալապաշտական ցանկութիւնները: Հէնց այս հանգրւանում է, որ անհրաժեշտ է նրանց հասկացնել, թէ Իրանի ժողովուրդը համբերատար է ու գործակցութեան կողմնակից: Սակայն, երբեւէ իր պատիւը աճուրդի չի հանի: Ազգային ինքնասիրութիւնը թոյլ չի տայ ընկրկելու ԱՄՆ-ի ծաւալապաշտական էութեան դէմ, եւ անտեսելու տեխնոլոգիական զարգացման ապագան»,- ընդգծել է դոկտ. Լարիջանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։