Հա

Քաղաքական

22/07/2018 - 13:00

Ռուբէն Սաֆրաստեան. «Հայ-իրանական յարաբերութիւնները շարունակում է մնալ բարձր մակարդակի վրայ»

ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինտիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ եւ նոր իշխանութեան օրօք շարունակում են այդպիսին մնալ:

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինտիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի խօսքով՝ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ եւ նոր իշխանութեան օրօք շարունակում են այդպիսին մնալ: Տեղեկացնում է «arminfo.am»-ը:

Մեծ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն փորձում է մեծացնել իր ճնշումները Իրանի վրայ: Սակայն թուրքագէտը վստահ է, որ երկու երկրների համար էլ ակնյայտ է, որ Իրանը Հայաստանի համար ունի կենսական նշանակութիւն եւ պէտք ԱՄՆ-ն ձգտի Հայաստանն օգտագործել հնարաւորութիւնը՝ Իրանի հետ լրացուցիչ իրենց հարցերը կարգաւորելու համար:

Ռուբէն Սաֆրաստեանը վստահ է, որ այդ ամէնն Իրանը կը կարողանայ կարգաւորել:

Ինչ վերաբերում է հայ-վրացական յարաբերութիւններին, ապա նոր իշխանութիւնների օրօք այնտեղ առանձնապէս նոր նիւթ չկայ, քանի որ այդ յարաբերութիւնները կայուն են. «Երկու երկրներն էլ միմեանց համար կարեւոր են եւ այստեղ տեսնում եմ միայն դրական միտումներ, դրանք կարող են աւելի խորանալ եւ զարգանալ»,- նշել է Սաֆրաստաեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։