Հա

Քաղաքական

23/07/2018

Նոր երկրաշարժ՝ Քերմանշահում

Այսօր՝ առաւօտեան, ժամը 05:29-ին, 4.5 մագնիտուտ ուժգնութեամբ երկրաշարժը կրկին անգամ ցնցել է Քերմանշահ նահանգի Թազէ Աբադ բնակավայրը:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան, ժամը 05:29-ին, 4.5 մագնիտուտ ուժգնութեամբ երկրաշարժը կրկին անգամ ցնցել է Քերմանշահ նահանգի Թազէ Աբադ բնակավայրը:

Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացնում է Թեհրանի համալսարանի գէոֆիզիկայի կենտրոնը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Թազէ Աբադից 14 կմ. հեռաւորութեամբ, երկնակեղեւի 8 կմ. խորութեամբ:

Հնարաւոր զոհերի եւ տուժածների մասին դեռեւս տեղեկութիւններ չկան:

Յիշեցնենք, որ երէկ՝ յուլիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:37-ին, 5.9 մագնիտուտ ուժգնութեամբ երկարաշարժը ցնցել էր Թազէ Աբադի շրջանը:

Յուլիսի 22-ի երկրաշարժից տուժել էր 287 մարդ, որոնցից 8-ը հոսպիտալացւել են:

Երկրաշարժի արդիւնքում վնասւել է 951 քաղաքային եւ գիւղական բնակելի շէնք-շինութիւն, իսկ 15 գիւղ էլ հոսանքազրկւել է:

Զոհեր, բարեբախտաբար, չեն եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։