Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 23 Յուլիսի 2018 12:40

Թրամփի հերթական սպառնալիքը Զարիֆի «Tweet»-ի կրկնօրինակումն է

Պետքարտուղար Մայէք Պոմպէոյից յետոյ, հերթը հասել է նախագահ Թրամփին` հակաիրանական հերթական յոխորտանքով հանդէս գալու համար:

«alikonline.ir» - Պետքարտուղար Մայէք Պոմպէոյից յետոյ, հերթը հասել է նախագահ Թրամփին` հակաիրանական հերթական յոխորտանքով հանդէս գալու համար:

Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում հերթական հակաիրանական գրառումն է կատարել՝ փորձելով պատասխանել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի՝ «Առիւծի պոչի հետ չխաղալու» վերաբերեալ յուլիսի 22-ի յայտարարութեանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի սպառնալու դէպքում, Իրանը «կը տառապի» հետեւանքներից:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երբեք, այլեւս երբեք չսպառնաք ԱՄՆ-ին, այլապէս դուք տառապելու էք այնպիսի հետեւանքներից, որոնք պատմութեան ընթացքում շատ քչերին են բաժին հասել: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը կուլ կը տայ դաժանութեան եւ մահւան մասին ձեր խօսքերը: Զգուշացէ՛ք»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Այս կապակցութեամբ ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը հրապարակել է հետաքրքրական մի փաստ: Թրամփի վերջին «tweet»-ն իրականում Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի թւիթերեան գրառումներից մէկի կրկնօրինակումն է, որում ԱԳ նախարարն Արեւմուտքին կոչ էր արել չսպառնալ Իրանին:

«Երբեք չսպառնաք որեւէ իրանցու»,- ժամանակին գրել էր դոկտ. Զարիֆը:

ԻՌՆԱ-ի ուշագրաւ բացայայտումը չի վրիպել «Associated Press» գործակալութեան տեսադաշտից, որն էլ վերահրատարակել է այն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ