Հա

Քաղաքական

23/07/2018

Նախագահը՝ «Յոյս» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ. «Կառավարութիւնը շարունակում է հաւատարիմ մնալ իր նախընտրական խոստումներին»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 23-ին հանդիպել է Իսլ. խորհրդարանի «Յոյս» բարեփոխական ֆրակցիայի ղեկավարի եւ դիւանի անդամների հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յուլիսի 23-ին հանդիպել է Իսլ. խորհրդարանի «Յոյս» բարեփոխական ֆրակցիայի ղեկավարի եւ դիւանի անդամների հետ:

Հանդիպման ժամանակ, դոկտ. Ռոհանին նշելով, որ կառավարութեան եւ «Յոյս» խորհրդարանական ֆրակցիայի իդէալները, գաղափարները, դիսկուրսն ու նպատակները չափազանց մօտ են, ասել է, թէ դա կողմերի միջեւ կառուցողական՝ սերտ գորածկցութեան պատճառ է դարձել, ինչն էլ նպաստել է ժողովրդի խնդիրների կարգաւորման եւ երկրի բարգաւաճման գործին:

Հանրապետութեան նախագահը բարձր է գնահատել կառավարութեանը «Յոյս»-ի ցուցաբերած աջակցութիւնը եւ ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականութեան եւ տնտեսական վիճակը. «Միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց յետոյ ստեղծւած այն պայմանները, որոնց դէմ յանդիման ենք կանգնած այսօր, պահանջում են ջանք չխնայել, որպէսզի ժողովուրդն ապագայի նկատմամբ որեւէ մտահոգութիւն չունենայ»,- ասել է նա՝ յաւելելով, որ ներկայ պայամանները երկրի պատասխանատուներին ստիպում են առաւել, քան երբեւէ միակամ լինել:

Այս համատեքստում դոկտ. Ռոհանին յատկապէս կարեւորել է գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների սերտ գործակցութիւնը:

Անդրադառնալով ամենատարբեր բնագաւառներում գործող կառավարութեան ձեռքբերումներին, նախագահը մէկ անգամ եւս հաւստիացրել է, որ կառավարութիւնը շարունակում է հաւատարիմ մնալ նախաընտրական շրջանում ժողովրդին տրւած բոլոր խոստումներին եւ ջանք չի խնայելու դրանց իրագործման համար:

Հանդիպման ընթացքում «Յոյս» ֆրակցիայի ղեկավար դոկտ. Մոհամմադ Ռեզա Արեֆն էլ իր հերթին բարձր է գնահատել կառավարութեան գործունէութիւնը եւ իր ղեկավարած խորհրդարանական ֆրակցիայի անունից շնորհակալութիւն է յայտնել նախագահին եւ կառավարութեանը՝ խորհրդարանի հետ սերտ համագործակցութեան համար:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
    Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

    1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։