Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 24 Յուլիսի 2018 08:40

ԱԳՆ խօսնակ. «Մեկուսացումը ներւայնացնում է ԱՄՆ վարչակազմին»

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կարծում է, թէ միջազգային մեկուսացումը ներւայնացնում է ԱՄՆ վարչակազմին:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կարծում է, թէ միջազգային մեկուսացումը ներւայնացնում է ԱՄՆ վարչակազմին:

 «Այդ պատճառով էլ ԱՄՆ վարչակազմը պէտք է հասկանայ, թէ ինչպէս է խօսում Իրանի ժողովրդի հետ, քանզի իրանցիները պատկառանքով են վերաբերւում յարգալից վերաբերմունքին»,- ասել է Ղասեմին:

Պատասխանելով այն հարցին, թէ Իրանի դէմ ԱՄՆ վերջին սպառնալիքներն ինչ նպատակ են հետապնդում, ԱԳՆ մամլոյ խօսնակն ասել է. «Միջուկային գործարքից միակողմանիօրէն դուրս գալով ԱՄՆ վարչակազմն ու նախագահը ռազմավարական սխալ թոյլ տւեցին: Նրանք կարծում էին, թէ Իրանը յախուռն եւ զգացական կարձագանքի այդ քայլին, ինչն էլ թոյլ կը տայ նրանց ՄԱԿ-ում եւ Անվտանգութեան խորհրդում հակաիրանական քայլեր ձեռնարկել: Իրանի խելամիտ մօտեցման արդիւնքում, սակայն, ԱՄՆ-ը ձախողեց»:

«Այն նոր պայմանները, որոնց որպէս մեկուսացած երկիր դէմ յանդիման է կանգնած ԱՄՆ-ը, ներւայնացնում է ԱՄՆ վարչակազմին: Ես նրանց ջղաձգութիւնը պայմանաւորում եմ Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած միջազգային հանրութեան վերաբերմունքով»,- նշել է Բահրամ Ղասեմին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ