Հա

Քաղաքական

24/07/2018 - 08:50

Դոկտ. Զարիֆ. «Իրանի պատմութեան կեանքն աւելի երկար է, քան որոշ երկրների կեանքը»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական վերջին գրառումին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական վերջին գրառումին:

Ընդգծելով, որ նման սպառնալիքները իրանցիների համար որեւէ նշանակութիւն չունեն, դոկտ. Զարիֆը յիշեցրել է. «Իրանցիները 40 տարի է, ինչ նման արտայայտութիւններ են լսում»:

«Իրանցիները 40 տարի է, ինչ նման արտայայտութիւններ են լսում: Մենք հազարաւոր տարիներ է, ինչ այստեղ ենք եւ տեսել ենք կայսրութիւնների անկումը, այդ թւում նաեւ մեր կայսրութեանը, որի կեաքն ի դէպ, աւելի երկար է եղել, քան որոշ երկրների կեանքը. ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր»,- գրել է ԱԳ նախարարը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանգելով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի՝ «Առիւծի պոչի հետ չխաղալու» կոչին, «Twitter»-ում գրել էր. «Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երբեք, այլեւս երբեք չսպառնաք ԱՄՆ-ին, այլապէս դուք տառապելու էք այնպիսի հետեւանքներից, որոնք պատմութեան ընթացքում շատ քչերին են բաժին հասել: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը կուլ կը տայ դաժանութեան եւ մահւան մասին ձեր խօսքերը: Զգուշացէ՛ք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։