Հա

Քաղաքական

24/07/2018

Դոկտ. Լարիջանի. «Չարժէ պատասխանել Թրամփի խօսքերին»

Թրամփի անարժէք խօսքերին չարժէ պատասխանել: Դրանք մի անձնաւորութեան արտայայտութիւններ են, որը միջազգային ասպարէզում յայտնի է իր անբարոյականութեամբ:

«alikonline.ir» - Թրամփի անարժէք խօսքերին չարժէ պատասխանել: Դրանք մի անձնաւորութեան արտայայտութիւններ են, որը միջազգային ասպարէզում յայտնի է իր անբարոյականութեամբ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին նման կերպ է արձագանգել Թրամփի խօսքերին պատասխանելու, խորհրդարանի պատգամաւորներից մէկի՝ իրեն ուղղւած պահանջին:

«Ամէն մի դատարկաբանութեանը չարժէ պատասխանել: Նրա արտայայտած խօսքերը հեռու էին դիւանագիտական մակարդակից. դրանք խարդախ մի անձնաւորութեան խօսքեր էին»,- ասել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով. «Դիւանագիտական յարաբերութիւններում, ցաւօք, ԱՄՆ-ը թափթփւածութեան եւ պրիմիտիւութեան է մատնւել: Միջազգային ասպարէզում, նրանք անհեթեթ ինչ-որ դիւանագիտութեան են հետեւում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։