Կառավարութեան կազմում փոփոխութիւնները 7 սարի յետեւում չեն:
Նախագահի որոշումով առաջիկայ օրերին փոխւելու են կառավարութեան տնտեսական բլոկի ղեկավարները:
«alikonline.ir» - Կառավարութեան կազմում փոփոխութիւնները 7 սարի յետեւում չեն:
Նախագահի որոշումով առաջիկայ օրերին փոխւելու են կառավարութեան տնտեսական բլոկի ղեկավարները:
Շրջանառւող լուրերի համաձայն՝ փոփոխութիւնների մեկնարկը տրւելու է Կենտրոնական բանկից եւ Ծրագրաւորման ու բիւջէի կազմակերպութիւնից: Արդէն յայտնի են, թէ ովքեր են փոխարինելու ԿԲ նախագահ Վալիօլլահ Սէյֆին եւ Ծրագրաւորման ու բիւջէի կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Բաղեր Նոբախտին:
Առաջինին փոխարինելու է Աբդօլնասեր Հեմաթին, իսկ երկրորդին՝ Ալի Թայեբ Նիան:
Ներկայ պահին Հեմաթին Չինաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանն է, իսկ Թայեբի Նիան էլ նախորդ կառավարութիւնում զբաղեցնում էր տնտեսութեան նախարարի պաշտօնը:
Կառավարութեանը մօտ կանգնած աղբիւրը «Թասնիմ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում հաստատել է նոր նշանակումների մասին լուրը:
Ըստ նրա՝ այդ մասին որոշումն արդէն կայացւել է, իսկ կառավարութեան այսօրւայ նիստի ընթացքում յայտարարւելու է Հեմաթիի նշանակման մասին: