Հա

Քաղաքական

25/07/2018 - 11:30

Հեմաթին նշանակւեց. ԿԲ-ն նոր նախագահ ունի

Կառավարութիւնն իր այսօրւայ նիստի ընթացքում հաւանութիւն տւեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտօնում Աբդօլնասեր Հեմաթիի նշանակմանը:

«alikonline.ir» - Կառավարութիւնն իր այսօրւայ նիստի ընթացքում հաւանութիւն տւեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտօնում Աբդօլնասեր Հեմաթիի նշանակմանը:

ԿԲ նախագահի պաշտօնում Հեմաթին փոխարինելու է Վալիօլլահ Սէյֆին, որն այդ պաշտօնը զբաղեցնում էր անցեալ 5 տարիների ընթացքում:

Հանրապետութեան նախագահը շնորհաւորելով Հեմաթիին՝ նոր պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ, նշել է, որ նա վարչական փորձառու ղեկավար եւ մասնագէտ է, որը երկար տարիներ աշխատել է երկրի բանկային եւ ապահովագրութեան ոլորտների ամենաբարձր մակարդակում:

Նախագահը երկրի բանկային համակարգի եւ ֆինանսական քաղաքականութեան բարեփոխումը, օտարերկրեայ բանկերի հետ իրանական բանկերի յարաբերութիւնների եւ ֆինանսա-դրամական երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումն ու երկրի արտարժոյթային պահուստային ֆոնդի ապահովագրումը համարել է ԿԲ նորանշանակ ղեկավարի գլխաւոր եւ առաջնային առաջադրանքները եւ կառավարութեան կազմին կոչ է արել համագործակցել նրա հետ:

Դոկտ. Ռոհանին շնորհակալութիւն է յայտնել Վալիօլլահ Սէյֆին՝ ԿԲ նախագահի պաշտօնում իր գործունէութեան համար:

Նշենք, որ Աբդօլնասեր Հեմաթին երկրի ապահովագրութեան ոլորտում ղեկավար պաշտօններ զբաղեցնելու մեծ փորձ ունի: Նրան համարում են մասնաւոր ապահովագրութեան կնքահայրը:

1373-1385 թթ.-ին նա ղեկավարել է Կենտորնական ապահովագրութեան կազմակերպութիւնը:

1392-1395 թթ.-ին զբաղեցրել է «Բանկ Մելլի»-ի նախագահի պաշտօնը:

1395 թւականին կրկին անգամ նշանակւել է Կենտորնական ապահովագրութեան կազմակերպութեան նախագահի պաշտօնում:

Հեմաթին նշանակւել էր Չինաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնում: Նա արդէն տեղափոխւել էր Չինաստան, սակայն, դեռեւս իր հաւատարմագրերը չէր յանձնել չինական կողմին:

Կառավարութեան տնտեսական բլոկում փոփոխութիւններ կատարելու որոշումից յետոյ, Հեմաթին Իրան վերադարձաւ՝ զբաղեցնելու ԿԲ-ի նախագահի պաշտօնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։