Հա

Քաղաքական

25/07/2018 - 14:30

Նոբախտ. «Նախագահը չի ընդունել իմ հրաժարականը»

Որպէսզի նախագահը կարողանայ թարմացնել կառավարութեան կազմաը, զբաղեցրած բոլոր պաշտօններից հրաժարւելու ցանկութիւն էի յայտնել: Նախագահը, սակայն, դէմ է եղել իմ այդ պահանջին:

«alikonline.ir» - Որպէսզի նախագահը կարողանայ թարմացնել կառավարութեան կազմաը, զբաղեցրած բոլոր պաշտօններից հրաժարւելու ցանկութիւն էի յայտնել: Նախագահը, սակայն, դէմ է եղել իմ այդ պահանջին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին, այսօր՝ յուլիսի 25-ին, կառավարութեան նիստի աւարտից յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում յայտարարել է կառավարութեան խօսնակ, Ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Բաղեր Նոբախտը:

«Սիրում եմ ժողովրդին եւ ցանկանում եմ, որ այս հանգրւանում, երբ իմ ներկայութիւնը գործադրած բոլոր ջանքերով հանդերձ, ժողովրդին որեւէ օգուտ չի պատճառում, հեռանալ կառավարութիւնից»,- ասել է Նոբախտը:

Ըստ նրա՝ ստեղծւած ճգնաժամի արդիւնքում, ժողովուրդը տնտեսական վիճակի եւ յատկապէս արտարժոյթի շուկայի կարգաւորման համար կառավարութեան կազմում որոշակի փոփոխութիւններ է ակնկալում ու թէեւ Ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութիւնն ուղղակիօրէն որեւէ առնչութիւն չունի արտարժոյթի շուկայում ստեղծւած իրավիճակի հետ, այդուհանդերձ, որոշեցի ինքնակամ հրաժարւել, որպէսզի Հանրապետութեան նախագահն ազատօրէն կատարի կադրային անհրաժեշտ փոփոխութիւնները:

«Նախագահը, սակայն, չընդունեց հրաժարականս»,- ասել է Նոբախտը:

Յիշեցնենք, որ կառավարութեան որոշումով, այսօր՝ յուլիսի 25-ին փոխւել է Կենտրոնական բանկի նախագահը: Վալիօլլահ Սէյֆին այդ պաշտօնում փոխարինել է Աբդօլնասեր Հեմաթին:

Լուրեր են շրջանառւում, որ Ծրագրաւորման եւ բիւջէի կազմակերպութեան նախագահի պաշտօնում Մոհամմադ Բաղեր Նոբախտին կը փոխարինի Ալի Թայեբ Նիան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։