ԱՄՆ-ը պէտք է ընդմիշտ մոռանայ սպառնալիքների եւ մաքսիմալիստական պահանջների առկայութեան պայմաններում, Իրանի հետ միակողմանի բանակցութիւնների հնարաւորութիւնը:
«alikonline.ir» - ԱՄՆ-ը պէտք է ընդմիշտ մոռանայ սպառնալիքների եւ մաքսիմալիստական պահանջների առկայութեան պայմաններում, Իրանի հետ միակողմանի բանակցութիւնների հնարաւորութիւնը:
Նման յայտարարութեամբ է հանդէս եկել ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային ոլորտում Իրանի հետ նոր գործարք կնքելու ԱՄՆ պատրաստակամութեան մասին յայտարարութեանը:
«Պատմութիւն կերտող, Իրանի քաջ ու քաղաքակիրթ ժողովուրդը, իր վսեմ պատմութեան ողջ ընթացքում, օգտագործելով իր հարուստ մշակոյթն ու իմացութիւնը, տեղին եւ ժամանակին, սպառնալիքներին հակադարձել է սպառնալիքով, իսկ յարգանքին՝ պատասխանել է յարգանքով»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակն՝ ընդգծելով. «Իրանի ժողովուրդը մաքսիմալիստական պահանջների, պարտադրանքի եւ ճնշումների դէմ յանդիման, վայրկեան իսկ չի տատանւել եւ չի տատնւելու իր իրաւունքի, Իրանի անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման գործում»,- ասել է Ղասեմին:
Նա ԱՄՆ իշխանութիւններին խորհուրդ է տւել մոռանալ ճնշումների, սպառնալիքների եւ մաքսիմալիստական պահանջների առկայութեան պայմաններում Իրանի հետ բանակցելու հնարաւորութիւնը եւ չկրկնել նախկին սխալները: