Հա

Քաղաքական

26/07/2018 - 11:00

ԱԳՆ. «ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանի յայտարութիւնները սին ու անարժէք են»

Իրանի ԱԳ նախարարութիւնը սին ու անարժէք է անւանել ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանի յայտարարութիւնը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութիւնը սին ու անարժէք է անւանել ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանի յայտարարութիւնը:

Այս կապակցութեամբ, ԱԳՆ հանրութեան հետ կապերի վարչութեան տարածած հաղորդագրութիւնում նշւած է, թէ «Asharq Al-Awsat» օրաթերթում հրապարակւած ԱՄՆ-ում Սաուդական Արաբիայի դեսպանի խօսքերն ու Իրանի ԱԳ նախարարին վերագրումներն այնքան զաւեշտալի ու խայտառակ են, որին չարժէ պատասխանել:

«Միայն պէտք է զգուշացնել, որ հակաիրանական կենտրոնների՝ ներքին պառակտում առաջացնելու, Իրանի ժողովրդի եւ կառավարութեան միջեւ անջրպետ ստեղծելու անյոյս փորձերն այն չեն, որոնց վրայ յիշեալ կենտրոններն ու Սաուդական Արաբիայի նորաթուխ ու փառասէր դեսպանը կարող են հաշիւ բացել: Իրանի ժողովուրդը լաւ է ճանաչում իր երկրի ազնիւ ու նւիրեալ պատասխանատուներին եւ երբեւէ կարեւորութիւն չի տալիս նման ստայօդ եւ շինծու մեղադրանքներին»,- ասւած է ԱԳՆ տարածած հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։