Հա

Քաղաքական

26/07/2018

Դոկտ. Լարիջանի. «Եւրոպացիների առաջարկները խելամիտ են»

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին, Միջուկային համապարփակ համաձայանգրի պահպանման հետ կապւած բանակցութիւնների ընթացքում Եւրոպական կողմի ներկայացրած առաջարկները խելամիտ է համարել:  

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին, Միջուկային համապարփակ համաձայանգրի պահպանման հետ կապւած բանակցութիւնների ընթացքում Եւրոպական կողմի ներկայացրած առաջարկները խելամիտ է համարել:  

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին նա յայտնել է Ղոմ քաղաքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Եւրոպացիների հետ բանակցութիւնները շարունակւում են: Նաւթի վաճառքի, բանկային յարաբերութիւնների եւ արտահանումների կարգաւորման հետ կապւած նրանք մի շարք առաջարկներ են ներկայացրել: Որոշւել է, որ ԵՄ-ում ընդունեն այնպիսի օրէնքներ, որպէսզի բիզնեսի եւ առեւտրի գործն առաւել դիւրին դառնայ: Եւրոպացիների առաջարկը խելամիտ է: Անհրաժեշտ է, որպէսզի առաջարկութիւնների մանրամասնութիւնները գործնական օրէնքների վերածւեն: Այս կապակցութեամբ բանակցութիւնները շարունակւում են»,- ասել է դոկտ. Լարիջանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։