Հա

Քաղաքական

28/07/2018 - 12:20

ԱՄՆ-Ռուսաստան սառը պատերազմից անցում ԱՄՆ-Իրան սառը պատերազմի՞

«Ամէն ինչ սկսւեց այս տարւայ մայիսի 8-ից, երբ Թրամփը յայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային զէնքի համաձայնագրից, եւ սպասում էին, որ նոյնը կանի նաեւ Իրանը, սակայն բաւական անակնկալ կերպով դուրս չեկաւ համաձայնագրից, շարունակեց քայլերը «5+1» ձեւաչափի փոխարէն «4+1» ձեւաչափով, ուստի այսպիսով ԱՄՆ-Իրան միջեւ յարաբերութիւնները կարծես սրւեցին»: 

«alikonline.ir» - «Ամէն ինչ սկսւեց այս տարւայ մայիսի 8-ից, երբ Թրամփը յայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային զէնքի համաձայնագրից, եւ սպասում էին, որ նոյնը կանի նաեւ Իրանը, սակայն բաւական անակնկալ կերպով դուրս չեկաւ համաձայնագրից, շարունակեց քայլերը «5+1» ձեւաչափի փոխարէն «4+1» ձեւաչափով, ուստի այսպիսով ԱՄՆ-Իրան միջեւ յարաբերութիւնները կարծես սրւեցին»: Գրում է «haynews.am»-ը:

Այսպէս է բնութագրում ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների սրացման սկզբնական պատճառը իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը: Ըստ բանախօսի՝ ամերիկեան կողը յայտարարել էր նաեւ, որ պէտք է պատժամիջոցներ կիրառւեն իրանական նաւթի հանդէպ, ոչ մի կաթիլ չպէտք է ներկրւի ԱՄՆ:

Ըստ Արտեօմ Տօնոյեանի՝ դժւար է ենթադրել, որ այդ սրացումը կը հասնի ռազմական գործողութիւնների, քանի որ ԱՄՆ-ն այսօր չունի այլ գերտէրութիւնների աջակցութիւնը, ինչպիսիք են Եւրոպան, Ռուսաստանը, Չինաստանը, ուստի յարաբերութիւնների լարւածութիւնը բախումի չի հասնի եւ չի վերածւի պատերազմի: Սակայն, թէեւ, ռազմական գործողութիւնները բանախօսը բացառում է, բայց ԱՄՆ-ն կը փորձի երկպառակտութիւն մտցնել Իրանի ներսում՝ անհնազանդութիւնների տեսքով եւ այլն:

Բանախօսն անդրադարձաւ նաեւ այն հարցին, թէ ինչպիսի ազդեցութիւն կունենայ դա տարածաշրջանի վրայ, եւ յատկապէս Հայաստանի: Այսպէս, տարբեր սցենարների դէպքում վտանգները կարող են լինել տարբեր, բայց դժւար է կանխատեսումներ անել, Թրամփի ղեկավարութեան օրօք կը լինեն արդեօք ճնշումներ տնտեսական յարաբերութիւնների առումով Հայաստանի եւ Իրանի միջեւ, սակայն իրավիճակը պարունակում է հնարաւորութիւններ ստեղծւած իրավիճակում բարձրացնել Հայաստանի կշիռը, քանի որ Իրանի բոլոր հարեւանները միշտ եղել են ԱՄՆ ուշադրութեան կենտրոնում, եւ երբեք չունենալով վատ յարաբերութիւններ Իրանի հետ, Հայաստանը կարող է շահեկան դիրքում լինել տնտեսական ծրագրերի եւ այլ առումներով:

«HayNews.am»-ի հարցին, մենք տեսանք, որ Թրամփ-Պուտին հանդիպումով կարծես վերջ դրւեց ԱՄՆ-Ռուսաստան միջեւ լարւածութեանն ու այսպէս ասենք, Սառը պատերազմին, յամենայն դէպս Թրամփի վարած քաղաքականութիւնը դա է վկայում, ուստի կարելի՞ է եզրահանգել, որ ԱՄՆ-Ռուսաստան Սառը պատերազմից անցանք ԱՄՆ-Իրան Սառը պատերազմի, բանախօսն ասաց, որ այո՛, կայ նման տեսակէտ, եւ հէնց Պուտին-Թրամփ հանդիպումով են շատերը բացատրում նման վատթարացումը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, քանի որ Թրամփը փորձելով մեղմել Ամերիկեան հասարակութեան քննադատութիւնների ալիքը շեղում է հասարակութեան ուշադրութիւնը Իրանի հետ յարաբերութիւնների վատթարացման խնդրին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։