Հա

Քաղաքական

29/07/2018 - 10:40

Ո՞վ  է լինելու Թեհրանի յաջորդ քաղաքապետը. բախտը կարող է ժպտալ Մոհսէն Հաշեմիին

Վարչական պաշտօններում թոշակի անցած չինովնիկների աշխատանքն արգելող օրէնքի ընդունումը նոր խնդիրների առջեւ է կանգնեցել Թեհրանի քաղաքկապետարանին:

«alikonline.ir» - Վարչական պաշտօններում թոշակի անցած չինովնիկների աշխատանքն արգելող օրէնքի ընդունումը նոր խնդիրների առջեւ է կանգնեցել Թեհրանի քաղաքկապետարանին:

Ինչպէս հաղորդում է «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը՝ Թեհրանի քաղաքապետարանում քիչ չեն բարձր եւ միջին օղակներում վարչական ղեկավար պաշտօններ զբաղեցնող չինովնիկները, որոնք նոր օրէնքի ընդունումից յետոյ ստիպւած են լինելու հրաժեշտ տալ իրնեց պաշտօններին:

Այդ չինովնիկների թւում է նաեւ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Ալի Աֆշանին, որի հետագայ պաշտօնավարման հեռանկարը մշուշոտ է:

Հինգշաբթի օրը նա յանձնարարել է իրեն ներկայացնել նման պաշտօնեանների ցուցակը՝ նշելով, որ օրէնքի իրագործումը մեկնարկելու է անմիջապէս:

Պատասխանելով այն հարցին, թէ գործելո՞ւ է արդեօք օրէնքը նաեւ իր դէպքում, քաղաքապետն ասել է, թէ կայ օրէնք, որին պարտաւոր է հնազանդւել նաեւ ինքը:

Իսլ. խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի անդամ Ֆարիդ Մուսաւին, «Թասնիմ»-ի հետ զրոյցում, նշել է, սակայն, որ կան որոշակի պաշտօններ, որոնց դէպքում այդ պաշտօնն ստանձնող անձը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յատուկ թոյլտւութեան դէպքում կարող է շարունակել իր աշխատանքը. «Թեհրանի քաղաքապետն էլ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի թոյլտւութեան դէպքում կարող է մնալ այդ պաշտօնում»,- ասել է պատգամաւորը:

Այդուհանդերձ, ինչպէս նշում է «Թասնիմ»-ն՝ արդէն շրջանառւում են մայրաքաղաքի քաղաքապետի պաշտօնի հնարաւոր թեկնածուների անունները, որոնցից ամենամեծ շանսերն ունի Մոհսէն Հաշեմի Ռաֆսանջանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։