Հա

Քաղաքական

29/07/2018

«Ջոմհուրի-է Էսլամի» օրաթերթի խորհուրդը՝ նախագահին. խուսափե՛լ ամերիկացիների հետ լեզւակռւի ծուղակից

«Ջոմհուրի-է Էսլամի» օրաթերթը Հանրապետութեան նախագահին խորհուրդ է տւել պահպանել չափաւորութիւնն ու չպատասխանել ԱՄՆ իշխանութիւնների ներկայացուցիչների յոխորտանքներին՝ զգուշացնելով, որ նախագահի ծայրայեղական արտայայտութիւնները գովաբանող անձինք, Միջուկային համապարփակ համաձայնագրի երդւեալ հակառակորդներն են:

«alikonline.ir» - «Ջոմհուրի-է Էսլամի» օրաթերթը Հանրապետութեան նախագահին խորհուրդ է տւել պահպանել չափաւորութիւնն ու չպատասխանել ԱՄՆ իշխանութիւնների ներկայացուցիչների յոխորտանքներին՝ զգուշացնելով, որ նախագահի ծայրայեղական արտայայտութիւնները գովաբանող անձինք, Միջուկային համապարփակ համաձայնագրի երդւեալ հակառակորդներն են:

Ինչպէս տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ այս մասին թերթի յուլիսի 28-ի համարի «Պարոն նախագահ խուսափէք ծուղակից» խորագրով խմբագրականում գրել է գլխաւոր խմբագիր Մասիհ Մոհաջերին:

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայք Պոմպէոյի յոխորտանքներին պատասխանելը Հանրապետութեան նախագահի մակարդակին վայել չէ. «Դրանց պէտք է պատասխանեն աւելի ցածր մակարդակի պաշտօնեաներ»,- գրել է Մոհաջերին՝ միաժամանակ խորհուրդ տալով, որ պատասխանը պէտք է լինի չափաւոր՝ տրամաբանութեան եւ իրականութիւնների վրայ կառուցւած:

Վերլուծելով ԱՄՆ իշխանութիւնների ներկայացուցիչների վարքագիծը, «Ջոմհուրի-է Էսլամի» օրաթերթի գլխաւոր խմբագիրը զգուշացրել է, որ նրանց գործողութիւնները հաշւարկւած ու պրոֆեսիոնալ են, եւ նպատակ են հետապնդում ստիպել Իրանի ղեկավարութեանը համաչափ արձագանգել, որպէսզի պատրւակ ունենան իրենց պլաններն իրագործելու համար:

Մասիհ Մոհաջերին դոկտ. Ռոհանիին յիշեցրել է, որ ժողովուրդը նրան ընտրել է, որպէսզի նա պահպանի չափաւոր կեցւածքի եւ գործունէութեան քաղաքականութիւնը. «Հէնց այդ պատճառով էլ Իրանի ժողովուրդը գնահատում են ձեզ՝ Միջուկային գործարքի պահպանման համար, իսկ ատում են Թրամփին՝ իր ծայրայեղական գործելաոճի եւ Միջուկային գործարքի միակողմանի չեղարկման համար»,- գրել է նա:

«Այն փաստը, որ երբ Թրամփի հետ լեզակռւի մէջ էք մտնում, այն անձինք, որոնք ջանք չեն խնայում Միջուկային գործարքի ոչնչացման համար գնահատում ու ողջունում են ձեզ, լաւագոյն ապացոյցն է որպէսզի դուք խուսափէք այդ ծուղակից»,- եզրակացրել է հեղինակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։