Հա

Քաղաքական

29/07/2018

Զարիֆը՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. «ԱՄՆ-ը պատժամիջոցների մոլի է դարձել»

ԱՄՆ-ը պատժամիջոցների մոլի է դարձել: Այդ երկրի պատմութիւնը վկայում է այն մասին, որ ամերիկացիներն ամենաշատն են պատժամիջոցներ կիրառել այլ երկրների դէմ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը պատժամիջոցների մոլի է դարձել: Այդ երկրի պատմութիւնը վկայում է այն մասին, որ ամերիկացիներն ամենաշատն են պատժամիջոցներ կիրառել այլ երկրների դէմ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յուլիսի 29-ին բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Սա, ի դէպ, վերջին մէկ ամսւայ ընթացքում ԱԳ նախարարի երրորդ հանդիպումն էր բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, որը պայմանաւրւած է այն հանգամանքով, որ միջազգային իրադարձութիւններն ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցներն ամենաշատն են մտահոգում բիզնես ոլորտի ներկայացուցիչներին:

Անդրադառնալով ստեղծւած իրավիճակին ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը դարձել է պատժամիջոցների կիրառման գերին ու մոլին, որն էլ Օբամայի վարչակազմին թոյլ չտւեց ամբողջովին կատարել միջազգային համաձայնարգրերով (խօսքը Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին է-ԽՄԲ.) ստանձնած իր պարտաւորութիւնները:

Ըստ նրա՝ իր տնտեսական եւ քաղաքական բոլոր կարողականութեամբ հանդերձ, միջազգային ասպարէզում, ԱՄՆ-ն այսօր առաւել քան երբեւէ մեկուսացած է, եւ իր քաղաքականութիւնն առաջ մղելու համար ստիպւած է քաղաքական ակնյայտ ճնշումների դիմել:

«Անցեալում, երբ ամերիկացիներն Իրանի դէմ որեւէ պատժամիջոց էին կիրառում, ոչ միայն այլ երկրների դիմադրութեանը չէին հանդիպում, այլ, ընդհակառակը, այդ երկրներն իրենց կարգին եւս պատժամիջոցներ էին սահմանում Իրանի դէմ: Դրանից բացի, կար նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի սահմանած պատժամիջոցները, որոնք ոչ միայն գալիս էին համալրելու ԱՄՆ պատժամիջոցները, այլ, նաեւ, միջազգային հանրութեան մօտ դրանց համար որոշակի օրինականութիւն էին ապահովում»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ նշելով, որ վիճակը, սակայն, այսօր փոխւել է եւ ԱՄՆ-ը ոչ միայն զրկւել է անցեալի հնարաւորութիւններից, այլ, դեռ աւելին, տարբեր երկրներին եւ ընկերութիւններին ստիպում է գործել ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին հակառակ:

«Աշխարհն այսօր ընտրութեան առջեւ է կանգնած: Ընտրութիւն, որը 40 տարի է, ինչ պարզ ու յստակ է մեզ համար. պահպանել սեփական արժանապատւութիւնը կամ հետեւել ԱՄՆ-ին»,- ասել է ԱԳ նախարարը:

Յարակից լուրեր

  • Իրանը ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպումը
    Իրանը ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպումը

    Իրանն իր գոհունակութիւնն է յայտնել նախօրէին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման վերաբերեալ՝ յոյս յայտնելով, որ դրա արդիւնքները դրականօրէն կազդեն Իդլիբում՝ իրավիճակի վրայ:

  • Թրամփի վարչակազմը մտադիր է հրաժարւել Իրանի հետ կապւած Նիքի Հէյլիի նախագծից
    Թրամփի վարչակազմը մտադիր է հրաժարւել Իրանի հետ կապւած Նիքի Հէյլիի նախագծից

    ԱՄՆ վարչակազմը մտադիր է հրաժարւել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, Դոնալդ Թրամփի նախագահութեամբ Իրանի վերաբերեալ նիստ հրաւիրելու Նիքի Հէյլիի նախագծից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Չինաստանը մտադիր է հրաժարւել ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցութիւններից
    Չինաստանը մտադիր է հրաժարւել ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցութիւններից

    Չինական ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին լուրերից յետոյ Չինաստանի իշխանութիւնները կարող են հրաժարւել ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցութիւնների նոր փուլից: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «The Wall Street Journal»-ը՝ քաջատեղեակ աղբիւրին յղումով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։