Հա

Քաղաքական

31/07/2018 - 11:00

Իրանի առաջին արձագանգը՝ «առանց նախապայմանների բանակցելու»՝ Թրամփի յայտարարութեանը

Հանրապետութեան նախագահի հետ «ցանկացած պահի եւ առանց որեւէ նախապայմանի բանակցելու»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութեանն առաջինը արձագանգել է նախագահի խորհրդական Համիդ Աբութալեբին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի հետ «ցանկացած պահի եւ առանց որեւէ նախապայմանի բանակցելու»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութեանն առաջինը արձագանգել է նախագահի խորհրդական Համիդ Աբութալեբին:

«Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Թրամփի յայտարարութեանն Աբութալեբին գրել է. «Իրանի մեծ ժողովրդի նկատմամբ յարգանքը, թշնամական վերաբերմունքի թուլացումը եւ ԱՄՆ-ի վերադարձը՝ Միջուկային գործարք կարող են հարթել առկայ անհարթ ուղին»:

Ըստ նրա՝ 1392 թւականին ՄԱԿ-ում, երկու երկրների նախագահների (Ռոհանի-Օբամա-ԽՄԲ.) միջեւ կայացած հեռախօսազրոյցը հիմնւած էր այն հաւատքի վրայ, որ երկխօսութեան միջոցով հնարաւոր է փոխվստահութեան մթնոլորտ ձեւաւորել, իսկ Միջուկային համապարփակ համաձայնագիրը հէնց այդ հաւատքի արգասիքն էր:

«Անցեալ տարի, ՄԱԿ-ում, Իրանի մեծ ժողովրդի դէմ հնչեցրած սպառնալիքից յետոյ, արծարծւեց երկու նախագահների հանդիպման հնարաւորութիւնը: Այսօր, Միջուկային գործարքից դուրս գալուց յետոյ, արծարծւում է առանց նախապայմանների բանակցելու հնարաւորութիւնը: Նրանք, ովքեր բանակցութիւնները համարում են քաղաքակիրթ հասարակութիւնների միջեւ առկայ տարաձայնութիւնների կարգարւորման միջոց, պէտք է հաւատարիմ լինեն նաեւ դրա գործիքակազմին»,- գրել է նախագահի խորհրդականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։