Հա

Քաղաքական

01/08/2018

Իրանի պաշտօնական արձագանգը. «Առանց նախապայմանների բանակցելու՝ ԱՄՆ առաջարկին»

Իրանի տրամաբանութիւնը երկխօսելու եւ գործակցելու տրամաբանութիւն է, որն էլ պահանջում է փոխադարձ յարգանք եւ յանձնառութիւն՝ միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ:

«alikonline.ir» - Իրանի տրամաբանութիւնը երկխօսելու եւ գործակցելու տրամաբանութիւն է, որն էլ պահանջում է փոխադարձ յարգանք եւ յանձնառութիւն՝ միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ:

Նման յայտարութեամբ է հանդէս եկել ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ արձագանգելով «առանց նախապայմանների բանակցելու՝ ԱՄՆ առաջարկին»

«Պէտք է տեսնենք, թէ Իրանի դէմ ապարդիւն յոխորտանքներից յուսահատւելուց յետոյ, ԱՄՆ նախագահը որոշե՞լ է արդեօք փոխել իր լեքսիկոնն ու հրաժարաւել սպառնալիքներից»,- ասել է  ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ Թրամփի յայտարարութեանը հետեւած պետքարտուղար Պոմպէոյի հակասական յայտարարութիւնըը վկայում է ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնում տիրող անորոշութեան եւ խառնաշփոթի մասին:

Ըստ նրա՝ «առանց նախապայմանների բանակցելու»՝ Թրամփի առաջարկը ներկայացւում է այս դէպքում, երբ ԱՄՆ իշխանութիւններն անտեսելով միջազգային բոլոր օրէնքները, միակողմանիօրէն դուրս է եկել միջուկային գործարքից՝ եւ վերականգնելով Իրանի դէմ անարդար պատժամիջոցները:

«Իրանի իսլ. հանրապետութիւնը գործնականում ապացուցել է, որ պատրաստակամ է բանակցելու եւ որեւէ պարտաւորութիւն ստանձնելու դէպքում հաւատարիմ է մնում դրան: Սակայն, կարո՞ղ է  արդեօք նոյնն ասել պարոն Թրամփը:

Բանակցելը ենթադրում է որոշ պայմաններ, որոնք բացակայում են պրն. Թրամփի եւ նրա գործընկերների խօսքերում ու գործերում: Ինչպէ՞ս է կարող նա Իրանի ժողովրդին ապացուցել, որ նախօրէին հնչեցրած իր խօսքերն իրական կամքի արդիւնք են»,- ասել է Բահրամ Ղասեմին՝ յաւելելով. «Սպառնալիք ու ճնշումը բանակցութեան հակադիր կողմն են, որը ենթադրում է փոխադարձ յարգանք եւ յանձնառութիւն՝ ստանձնած միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։