Հա

Քաղաքական

01/08/2018 - 08:30

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ-ը պէտք է յարգանքով վարւի իրանցիների եւ միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ»

Իրանի դէմ սպառնալիքները պատժամիջոցներն ու հակաքարոզչութիւնն ապարդիւն են անցնելու:

«alikonline.ir» -  Իրանի դէմ սպառնալիքները պատժամիջոցներն ու հակաքարոզչութիւնն ապարդիւն են անցնելու:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին «Twitter»-ի՝ իր միկրբլոգում գրել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, որը պաշտօնական այցով գտնւում է Շրիլանկայում:

«Իրանն ու ԱՄՆ-ը երկու տարի բանակցեցին: Մենք եւրոպական քառեակի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հասանք բացառիկ մի համաձայնութեան (Միջուկային համապարփակ համաձայնագիր), որը աշխատում էր: Դրանից դուրս գալու եւ բանակցութիւնների սեղանը լքելու համար, ԱՄՆ-ը պէտք է բացառապէս քննադատի ինքն իրեն»,- գրել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «Սպառնալիքները, պատժամիջոցներն ու հակաքարոզչութիւնն ապարդիւն է անցնելու: Փորձարկէք իրանցիներին եւ միջազգային պարտաւորութիւնները յարգելու տարբերակը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։