Հա

Քաղաքական

01/08/2018

Գեներալ Ջաֆարի. «Պարո՛ն Թրամփ, Իրանը Հիւսիսային Կորէան չէ եւ երբեւէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»

Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխական պահակազօրի հրամանատար գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին յայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: 

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխական պահակազօրի հրամանատար գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին յայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հիւսիսային Կորէան չէ եւ երբեւէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»,- ասել է գեներալը:

Նշենք, որ նախօրէին ԱՄՆ նախագահը յայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի իշխանութիւնների հետ, եթէ դրա ցանկութիւնը լինի։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին էլ իր հերթին նշել էր, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դէպքում, եթէ ԱՄՆ-ն վերադառնայ միջուկային համաձայնագիր, որը լքել է ամիսներ առաջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։