Հա

Քաղաքական

01/08/2018

Ո՞վ է Արեսի բաժին աւանակը. Իրանն ու ԱՄՆ-ը քարեր են նետում, իսկ Իսրայէլում ձեռքերն են շփում

Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութուլեբին յայտնել է, որ Իրանը Վաշինգտոնի իշխանութեան հետ կը հանդիպի միայն մէկ դէպքում` եթէ Միացեալ նահանգները հաստատի միջուկային համաձայնագրի դրոյթների իրականացնումը։ Սակայն որպէսզի ԱՄՆ-ն վերադառնայ «միջուկային գործարքին» պէտք կը լինի չեղարկել մի շարք նախագծեր, որոնք մշակում է Վաշինգտոնը։

«alikonline.ir» - Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութուլեբին յայտնել է, որ Իրանը Վաշինգտոնի իշխանութեան հետ կը հանդիպի միայն մէկ դէպքում` եթէ Միացեալ նահանգները հաստատի միջուկային համաձայնագրի դրոյթների իրականացնումը։ Սակայն որպէսզի ԱՄՆ-ն վերադառնայ «միջուկային գործարքին» պէտք կը լինի չեղարկել մի շարք նախագծեր, որոնք մշակում է Վաշինգտոնը։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Որպէսզի նախագահ Թրամփի ու Իրանի ղեկավարութեան հանդիպումը հնարաւոր լինի, ԱՄՆ-ն պէտք է հաստատի, որ կատարելու է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։ Այս մասին այսօր «Twitter»-ի էր էջում յայտնել է Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութուլեբին։

Հասան Ռոհանիի խորհրդականը թւարկել է մի քանի գործողութիւն, որոնց միջոցով «կարելի է հարթել Իրանի ու Ամերիկայի բանակցութիւնների փոսոտ ճանապարհը». դրանց շարքում է իրանի ժողովրդի իրաւունքները յարգելը, թշնամական վերաբերմունքը փոխելը ու վերադարձը միջուկային համաձայնագրին։

Դա պատասխան էր մի քանի ժամ առաջ արած Թրամփի այն յայտարարութեանը, որի համաձայն նա չէր բացառել, որ հնարաւորն է առանց նախապայմանների հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Միաժամանակ Թրամփը վերապահում էր արել, որ այդ ցանկութիւնը պէտք է Իրանն արտայայտի, սակայն Թեհրանը դժւար պատրաստ լինի նման հանդիպման։

«Նրանք, ովքեր երկխօսութիւնն ընդունում են որպէս քաղաքակիրթ հասարակութիւններում վեճերի լուծման միջոց, պէտք է նաեւ կատարեն հետեւեալ 3 բանը՝ յարգեն Իրանի հզօր ազգը, կրճատեն ռազմական գործողութիւնների ծաւալը, վերադառնան միջուկային գործարքին: Վերջին կէտը երկխօսութեան համար պարտադիր պայման է, միջուկային համաձայնագիրը պէտք է կնքւած լինի»,- գրել է Աբութուլեբին։

Իրանի պատասխանն ընկալւում է որպէս լրիւ տրամաբանական ու հիմնաւորւած է։ Ըստ էութեան, աւելի շուտ` ըստ Թրամփի, ստացւում է, որ Վաշինգտոնը դուրս է եկել միջուկային գործարքից, սպառնում է Թեհրանին պատերազմով ու պատժամիջոցներով, ազատ արտայայտւում է երկրի ղեկավարութեան հասցէին ու պատրաստ է հանդիպել Ռոհանիի հետ «առանց նախապայմանների»։ Մտածում եմ, այդքանից յետոյ էլ ի՞նչ նախապայմաններ կարող են դրւել Իրանի առաջ, մտքովս անցնում է միայն ամբողջական ու անվերապահ կապիտուլեացիան։ Այդ պատճառով Աբութալեբին այդպէս խօսելու իրաւունք ունի։

Իսկ Իրանը, ամերիկեան սպառնող հռետորաբանութիւնց բացի, նաեւ Իսրայէլի թշնամական գործողութիւններից սեփական անվտանգութեան որոշակի երաշխիքների կարիք ունի։ Բացի նրանից, որ հրեական պետութիւնը Իրանն իր անվտանգութեան համար գլխաւոր սպառնալիք է համարում, այն նաեւ փորձում է բացայայտօրէն հակաիրանական ուղղւածութիւն ունեցող հարթակներ ու միաւորումներ ստեղծել։

Մասնաւորապէս, զարմանալի իրադրաձութիւն է տեղի ունեցել. դա իհարկէ շատ տարօրինակ է, բայց «The Wall Street Journal»-ը նախորդ ձմռանը յայտնում էր, որ հէնց Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանիահուն է դրդում ամերիկայի վարչակազմին այսպէս կոչւած «արաբական ՆԱՏՕ» ստեղծել։ Հինգ տարբեր աղբիւրների վրայ յղում անող պարբերականի վարծակով, սկզբնական առաջարկն արւել է Նեթանիահուի մտերիմ ընկերոջ միջոցով, որը Թրամփի աւագ խորհրդական ու փեսա Ջարէդ Քուշնէրն է։

«The Wall Street Journal»-ի աղբիւրները պնդում են, որն առաջարկութիւնը բարձրաձայնւել է, երբ չորս երկրները, որոնք պէտք է ներառւէին «արաբական ՆԱՏՕ»-ի կազմում 2017 թւականին պատերազմի եզրին էին Կատարի հետ։

Զարմանալի է իհարկէ, որ Իսրայէլի վարչապետը որեւէ արաբական ռազմական դաշինքի ստեղծում է նախաձեռնում, սակայն Թել Աւիւի համար հաւանաբար բոլոր միջոցներն են լաւ։ Այդ «ՆԱՏՕ»-ում ամենայն հաւանականութեամբ կը լինեն սունիական Սաուդական Արաբիան, Միացեալ Արաբական Էմիրութիւնները, Եգիպտոսը ու Յորդանանը, հնարաւոր է` Իրաքը, եթէ պէտք լինի։ Բնականաբար, դաշինքի հիմնական (ու ամենայն հաւանականութեամբ միակ) թիրախը Իրանն է լինելու։

Ու նաեւ Բաշշար Ասադի Սիրիան։ Ու դաշինքն աւելի լաւ է անւանել ոչ թէ արաբական, այլ «սունիական ՆԱՏՕ»։

Ու խնդրում եմ ասէք, ինչպէս ու ամենակարեւորը` ինչի համար Ռոուհանին պէտք է հանդիպի Թրամփի հետ։ Եթէ միակողմանի կարգով ընդհատւել են բոլոր շփումներն ու առկայ պաշտօնական պայմանաւորւածութիւնների գործողութիւնները, ու մի ամբողջ երկրի դէմ միջազգային ռազմական դաշինքի նախագծեր են կառուցւում։

Ըստ տրամաբանութեան` Եգիպտոսն ու Յորդանանը, լինելով Պարսից ծոցի երկրներ, պէտք է հասկանան, որ Թեհրանի հետ երկխօսութիւնը պէտք է լինի բացառապէս դիւանագիտական. Իրանի հետ պատերազմի լեզւով խօսակցութիւնն արաբական երկրների համար կաւարտւի լրիւ ջախջախումով (եթէ չմիջամտեն ԱՄՆ ու Իսրայէլը)։

Իսկ Թեհրանի հետ պատերազմի լեզուն կարող է անմիջական օգուտ տալ միայն Իսրայէլին. նոյնիսկ ԱՄՆ-ի՝ դրանից քաղած օգուտը կը լինի անուղղակի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։