Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Օգոստոսի 2018 08:40

Հակառակ ԱՄՆ պատժամիջոցների՝ Բրիւսէլը մտադիր է Թեհրանի հետ ուժեղացնել տնտեսական փոխգործակցութիւնը

Սինգապուրում կայացած Հարաւարեւելեան Ասիայի պետութիւնների միութեան՝ ԱՍԷԱՆ-ի ԱԳ նախարարների նիստի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 3-ին ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարֆը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

«alikonline.ir» - Սինգապուրում կայացած Հարաւարեւելեան Ասիայի պետութիւնների միութեան՝ ԱՍԷԱՆ-ի ԱԳ նախարարների նիստի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 3-ին ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարֆը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպման ընթացքում Զարֆն ու Մոգերինի քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին իրադարձութիւններն ու դրա շրջանակներում Իրանի շահերի պահպանումը:

Հանդիպմանը, Մոգերինին յայտարարել է, որ ԵՄ-ն կը շարունակի զարգացնել եւ ուժեղացնել իր տնտեսական համագործակցութիւնն Իրանի հետ, չնայած ԱՄՆ պատժամիջոցների գործողութեան վերականգնմանը։

«Մենք կաջակցենք ու կը զարգացնենք օրինական տնտեսական համագործակցութիւն Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ում որոշել են պատժամիջոցների գործողութիւնը վերականգնել՝ խախտելով իրենց պարտաւորութիւնները Միջուկային համապարփակ համաձայնագրի մասով»,- յայտարարել է նա։

Նշենք, որ Մոգերինիի հատ հանդիպումից բացի դոկտ. Զարիֆը հանդիպել է նաեւ Չինաստանի, Նոր Զելանդիայի եւ Ինդոնեզիայի իր գործընկերների հետ:

Մասնաւորապէս յատուկ կարեւորւել է Չինաստանի ԱԳՆ Վան Իի հետ հանդիպումը:

Հանդիպման ժամանակ երկու գործընկերները քննարկել են երկկողմ բազմաբնոյթ, սերտ եւ ռազմավարական նշանակութեան յարաբերութիւնները՝ վերահաստատելով, որ պաշտօնական Թեհրանն ու Պեկինը պատրաստ են էլ աւելի զարգացնել եւ խորացնել դրանք:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ