Հա

Քաղաքական

04/08/2018 - 14:50

Հոսէյն Ամիր Աբդօլլահիան. «ԱՄՆ-ի հետ բանակցելը երբէք տաբու չի եղել»

ԱՄՆ-ի հետ բանակցելը երբեք տաբու չի եղել, սակայն, կարեւորը՝ յարմար պահի ընտրութիւնն ու հզօրութիւնն են, որոնք դիւանագիտական ցանկացած բանակցութեան երկու յենասիւներն են:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հետ բանակցելը երբեք տաբու չի եղել, սակայն, կարեւորը՝ յարմար պահի ընտրութիւնն ու հզօրութիւնն են, որոնք դիւանագիտական ցանկացած բանակցութեան երկու յենասիւներն են:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իսլ. խորհրդարանի միջազգային հարցերով յատուկ օգնական Հոսէյն Ամիր Աբդօլլահիանը:

«ԱՄՆ-ի հետ բանակցելը երբեք տաբու չի եղել: Միջուկային համապարփական համաձայնագրի բանակցութիւնների ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարների տասնեակ հանդիպումները, եւ Բաղդադում կայացած երեք բանակցութիւնները, որոնց մաս եմ կազմել նաեւ ես, այդ թւից են: Խնդիրը, բանակցելը չէ: Այլ՝ ԱՄՆ-ի մաքսիմալիստական վերաբերմունքը, մեծ յանցագործութիւններն ու յաճախակի խոստումնադրժութիւններն են: Յարմար պահի ընտրութիւնն ու հզօրութիւնն դիւանագիտական ցանկացած բանակցութեան երկու յենասիւներն են»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։