Հա

Քաղաքական

05/08/2018

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ. «Ռիադը չի ցանկանում երկխօսել Թեհրանի հետ»

Թեհրանի եւ Ռիադի միջեւ առկայ դիւանագիտական ճգնաժամային պայմաններում անգամ, Իրանը պատրաստ է Սաուդական Արաբիայի հետ բանակցութիւններին, սակայն, Ռիադը խուսափում է դրանցից:

«alikonline.ir» - Թեհրանի եւ Ռիադի միջեւ առկայ դիւանագիտական ճգնաժամային պայմաններում անգամ, Իրանը պատրաստ է Սաուդական Արաբիայի հետ բանակցութիւններին, սակայն, Ռիադը խուսափում է դրանցից:

Այս մասին «ՓԱՆԱ» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ յայտնելով, որ պաշտօնական Թեհրանը մտադիր է շահերի ներկայացուցչութիւն բացել Սաուդական Արաբիայում:

Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է Սաուդական Արաբիայի հետ բանակցութիւնների եւ չի մերժի երրորդ երկրների կողմից միջնորդութեան մասին առաջարկութիւնը։

Անդրադառնալով Իրանի հետ կապւած Սաուդական Արաբիայի կարծր դիրքորոշմանը, Ղասեմին նշել է, որ պաշտօնական Ռիադն, ըստ ամենայնի, չի ցանկանում յարաբերութիւններ հարթել Իրանի հետ։

«Մենք համարում ենք, որ խնդիրները կապակցւած են թէ՛ ներքին, թէ՛ արտաքին հարցերի հետ՝ ԱՄՆ նախագահի պաշտօնում Դոնալդ Թրամփի ընտրւելը, նրա յարաբերութիւնները Սաուդական Արաբիայի հետ ու Իրանի վերաբերեալ նրա տեսակէտները... սաուդացիները պատրանքներ են տածում, որ կարող են զիջումների հասնել Իրանի կողմից»,- նշել է նա։

Խօսելով երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների ապագայի մասին, ԱԳՆ մամլոյ խօսնակը յիշեցրել է, որ ներկայ դրութեամբ Իրանի շահերը Շւէյցարիան է ներկայացնում. «Վերջին երկու շաբաթւայ ընթացքում յաջողութիւններ են ձեռք բերւել ու ես համարում եմ, որ կան նշաններ, որ Սաուդական Արաբիայում կը բացւի Իրանի շահերի ներկայացուցչութիւնը»։

Յիշեցնենք, որ Իրանի եւ Սաուդական Արաբիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները խզւել են 2016 թւականին, այն բանից յետոյ, երբ Սաուդական Արաբիայում շիա հոգեւորականի մահապաժից յետոյ վրդովւած ամբոխը յարձակւեց Թեհրանում այդ երկրի դեսպանատան վրայ, որի արդիւնքում էլ, Ռիադը որոշեց խզել դիւանագիտական յարաբերութիւնները Թեհրանի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։