Հա

Քաղաքական

05/08/2018 - 12:40

Խորհրդարանի փակ նիստում ներկայացւել են եռեակ ուժերի ղեկավարների հանդիպման արդիւնքները

Իսլ. խորհրդարանն այսօր՝ օգոստոսի 5-ին գումարել է փակ նիստ, որի ընթացքում խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին պատգամաւորներին է ներկայացրել երկրի եռեակ ուժերի ղեկավարների վերջին հանդիպման արդիւնքները:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն այսօր՝ օգոստոսի 5-ին գումարել է փակ նիստ, որի ընթացքում խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին պատգամաւորներին է ներկայացրել երկրի եռեակ ուժերի ղեկավարների վերջին հանդիպման արդիւնքները:

Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է խորհրդարանի դիւանի անդամ Ալիռեզա Ռահիմին:

Ըստ նրա՝ նիստի ընթացքում խորհրդարանի նախագահը զեկուցել է երկրի եռեակ ուժերի ղեկավարների հանդիպման արդիւնքների, միջուկային բանակցութիւնների եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած թեմաների մասին:

«Պատգամաւորներն էլ խօսեցին տնտեսական թեմաների եւ Միջուկային գործարքի կապակցութեամբ, ներկայացնելով իրենց առաջարկներն՝ իրավիճակի բարելաւման համար»,- ասել է Ռահիմին:

Նիստի ընթացքում դոկտ. Լարիջանին զեկուցել է նաեւ արտարժոյթի շուկայի եւ երկրի տնտեսական վիճակի բարելաւման նպատակով Կենտրոնական բանկի նոր նախագծերի մասին:

Նա անդրադարձել է նաեւ վերջին շրջանում տեղի ունեցող անկարգութիւններին՝ ներկայացնելով դրանց ընթացքն ու թւային պատկերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։