Հա

Քաղաքական

05/08/2018 - 14:45

ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը

Միացեալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «gazeta.ru»-ն՝ մանրամասնելով, որ խօսքը դեռեւս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրօք սահմանւած, յետոյ չեղարկւած պատժամիջոցների վերականգնման մասին է:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարութեան բարձրաստիճան անդամներին, ինչպէս նաեւ Իրանից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկեան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալիւմինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաեւ վերաբերում են Իրանի աւտոարդիւնաբերութեանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Յայտնի է, որ պատժամիջոցները չեղարկւել էին 2015 թ. Իրանի ու «միջնորդ վեցեակ»-ի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջեւ կնքւած պատմական Միջուկային համաձայնագրի արդիւնքում:

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարւայ մայիսին յայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։