Հա

Քաղաքական

07/08/2018 - 08:35

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ-ը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Իրանի վրայ»

ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում է գործադրում Իրանի վրայ՝ նպատակ ունենալով ապակայունացնել երկրի շուկան:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը հոգեբանական ճնշում է գործադրում Իրանի վրայ՝ նպատակ ունենալով ապակայունացնել երկրի շուկան:

Այս մասին երէկ՝ օգոստոսի 6-ին յայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, վստահութիւն յայտնելով, որ երկրին կը յաջողւի յաղթահարել առկայ բոլոր դժւարութիւնները:

«Հարկաւոր է, որ մենք զգօնութիւն ցուցաբերենք, քանի որ Վաշինգտոնը հոգեբանական ճնշում է գործադրում, որպէսզի ազդի իրանական շուկաների վրայ»,- ասել է նա՝ վստահութիւն յայտնելով, որ կը յաջողւի յաղթահարել բոլոր դժւարութիւնները:

Անդրադառնալով ԱՄՆ-ին եւ նրա տարածաշրջանային դաշնակիցներին՝ Իսրայէլին եւ Սաուդական Արաբիային, դոկտ. Զարիֆը նշել է, որ այդ երկրների ղեկավարները ճնշման, բռնութեան եւ անվստահութեան մարմնացում են:

«Նրանք ովքեր խախտում են միջազգային համաձայնագրերը, ոտնահարում են պաղեստինցի ժողովրդի իրաւունքները եւ այլ երկրի վարչապետին պատանդ են վերցնում, ճնշման, բռնութեան եւ անվստահութեան մարմնացում են»,- ասել է նա՝ յաւելելով, որ վերջին 40 տարւայ ընթացքում երկրների մեծամասնութիւնը Իրանի դէմ էր, բայց այսօր ամէն ինչ փոխւել է եւ միայն 2 կամ 3 երկրներ են Իրանի դէմ:

Խօսելով ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների հնարաւորութեան մասին՝ դոկտ. Զարիֆը մէջբերել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Խամենէիի ցուցմունքները, ով խորհուրդ է տւել սպասել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ բանակցութիւնների ընթացքին եւ արդիւնքներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։