Հա

Քաղաքական

07/08/2018 - 08:40

Հանրապետութեան նախագահ. «Թրամփի՝ բանակցելու պատրաստակամութեան մասին յայտարարութիւնը հոգեբանական պատերազմ ծաւալելու նպատակ է հետապնդում»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 6-ի երեկոյեան Իրանի ազգային հեռուստատեսութեան առաջին ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է երկրի քաղաքա-տնտեսական օրակարգային թեմաներին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 6-ի երեկոյեան Իրանի ազգային հեռուստատեսութեան առաջին ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է երկրի քաղաքա-տնտեսական օրակարգային թեմաներին:

Նախագահի ելոյթի առանցքը կազմել են ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները, Թրամփի՝ Իրանի հետ առանց որեւէ նախապայմանի բանակցելու պատրաստակամութեան մասին յայտարարութիւնը, երկրի տնտեսական վիճակն ու վերջին օրերի անկարգութիւնները:

Անդրադառնալով Թրամփի՝ Իրանի հետ առանց որեւէ նախապայմանի բանակցելու պատրաստակամութեան մասին յայտարարութեանը, Հանրապետութեան նախագահը նշել է, որ ամերիկեան վարչակազմը նման յայտարարութեամբ Իրանի դէմ հոգեբանական պատերազմ ծաւալելու նպատակ է հետապնդում:

Նա առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամութեան մասին յայտարարութիւնը եւ, միաժամանակ, Իրանի դէմ պատժամիջոցների վերականգնումն անիմաստ եւ անհամատեղելի է համարել:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ նման յայտարարութեամբ, ԱՄՆ-ը փորձում է Իրանի դէմ ծաւալել հոգեբանական պատերազմ, որպէսզի Իրանի ժողովուրդի մօտ տարակուսանք եւ խարխափում առաջացնի:

Այդուհանդերձ, ըստ նրա՝ Թրամփի այդ յայտարարութիւնն ինչ-որ տեղ որոշակի նահանջ է նախկին չափազանց կոշտ հռետորաբանութիւնից. «Թրամփը մէկ քայլով յետ է նստել իր կոշտ հռետորաբանութիւնից: Նա, սկայան, պէտք է մի քանի քայլով յետ վերադառնայ: Առնւազն պէտք է վերադառնայ իր կառավարմանը նախորդող շրջանին, որպէսզի ստեղծւեն նպաստաւոր պայմաններ Իրանի, ԱՄՆ-ի եւ աշխարհի շահերի երաշխաւորման համար»,- ասել է նախագահը՝ նշելով, որ իր կառավարութիւնը երբեւէ դէմ չի եղել բանակցութիւններին:

«Նոր կառավարութեան օրօք (Թրամփի վարչակազմ-ԽՄԲ.) էլ բանակցել ենք ԱՄՆ-ի հետ»,- նշել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած միջնորդ «վեցեակ»-ի միւս անդամների դիրքորոշմանը, նշել է, որ ԱՄՆ-ին չի յաջողւել ազդել նրանց վրայ՝ Իրանի դէմ պատժամիջոցների վերականգնման հարցում:

«Ստեղծւած ներկայ պայմաններում Իրանը միայնակ չէ: Եւրոպական երկրներն առնւազն քաղաքական կտրւածքով ամէն ինչ արել են: Սակայն, անհրաժեշտ է յստակ ծրագիր, որպէսզի պարզ դառնայ, թէ ինչ գործնական քայլեր են ձեռնարկելու»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է երկրում առկայ տնտեսական ճգնաժամին եւ արտարժոյթի շուկայի անկայունութեանը, նախագահն ասել է. «Արտարժոյթի ճգնաժամը երկու պատճառով առաջացաւ: Անցեալ տարւայ դէյ ամսին տարբեր քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք կարգաւորւեցին: Ժողովուրդը հասկացաւ, որ թէեւ կային որոշակի իրաւացի դժգոհութիւններ, սակայն, առկայ էր նաեւ իրավիճակը չարաշահելու փորձեր: Ամերիկացիներին թւաց, թէ հնարաւոր է յաւելեալ ճնշումների գործադրմամբ իրավիճակը փոխել, եւ դրանից յետոյ Թրամփը յայտարարեց Միջուկային գործարքից դուրս գալու մասին: Արտաքին եւ ներքին գործօնների արդիւնքում, ֆարւարդին ամսին որոշակի ճգնաժամ առաջացաւ: Եթէ բոլորը համագործակցէին այս ճգնաժամը կառավարելի էր»:

Խօսելով Կառավարութեան ընդունած արտարժոյթի նոր փաթեթի մասին, դոկտ. Ռոհանին նշել է, որ ժողովուրդը պէտք է վստահ լինի, որ առաջին անհրաժեշտութեան ապարնքների գոյացման հարցում արտարժոյթի գնի տատանումներ տեղի չեն ունենալու եւ մինչ գալիք ֆարւարդին ամիսն այս ապրանքների գոյացման համար արտարժոյթի գինն անփոփոխ է մնալու:

Դոկտ. Ռոհանին չի շրջանցել նաեւ վերջին օրերին որոշ քաղաքներում տեղի ունեցած անկարգութիւնների թեման, նշելով, որ դրանք ժողովրդի սահմանափակ մի հատւածի արձագանգն է արտասահմանեան ԶԼՄ-ների եւ սոցցանցերի միջոցով շրջանառւող անկարգութեան կոչերին:

Ընդունելով, որ հասարակութեան մօտ կան որոշակի խնդիրներ ջրի եւ էլեկտրաէներգիայի սակաւութեան, բնապահպանական հարցերի եւ արտարժոյթի շուկայի ճգնաժամի հետ կապւած, նախագահը շեշտել է, որ ազգային անվտանգութեան հարցով չունի որեւէ մտահոգութիւն:

Պատասխանելով համակարգը փոխելու ընդդիմութեան կոչերի մասին հարցին, դոկտ. Ռոհանին ասել է, թէ անկայուն են այն համակարգերը, որոնք չեն գոյանում ընտրութիւնների եւ ժողովրդի քւէի արդիւնքում:

Անդրադառնալով տարածաշրջանային իրադարձութիւններին, Հանրապետութեան նախագահը վստահութիւն է յայտնել, որ պատերազմի վտանգ չի սպառնում երկրին:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ տարածաշրջանը շարժւում է դէպի յարաբերական կայունութիւն եւ անվտանգութիւն:

Ըստ նրա՝ Սիրիայում եւ Իրաքում իրավիճակը բարելաւում է, իսկ Սաուդական Արաբիան եւ ԱՄԷ-ն հասկացել են, որ Եմէնում ռազմական գործողութիւններն անօգուտ են:

Նա մէկ անգամ եւս նշել է, որ Իրանը պատրաստ է բարելաւել իր յարաբերութիւնները տարածաշրջանի երկրների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։