Հա

Քաղաքական

07/08/2018

Ոսկանեան. «Իրանի՝ ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրին վերադառնալու պահանջը տրամաբանական է»

Իրանը աշխատել ու աշխատում է միջուկային համաձայնագրի տառին եւ ոգուն համաձայն:

«alikonline.ir» - Իրանը աշխատել ու աշխատում է միջուկային համաձայնագրի տառին եւ ոգուն համաձայն:

Թրամփը սրում է իրավիճակը. ԱՄՆ նախագահը ստորագրել է Իրանի դէմ պատժամիջոցների նոր հրամանագիր:

Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոցում ասաց ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանեանը:

«Բոլոր այն կառոյցները, որոնք միտւած էին Իրանի գործողութիւնները վերահսկելուն, միաձայն յայտարարում են, որ իրանցիները որեւէ պայմանաւորւածութիւն չեն խախտել»,- շեշտեց ԵՊՀ դոցենտը:

Ոսկանեանը յաւելեց, որ հակառակ դրան՝ Թրամփի վարչակարգը եւ անձամբ ԱՄՆ նախագահը կարծում են, որ Իրանի հետ նման համաձայնագիր կնքելը կոպտագոյն սխալ է եղել, որը թոյլ է տւել ԱՄՆ նախորդ նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։