Հա

Քաղաքական

08/08/2018 - 08:50

Զարիֆի պատասխանը՝ Թրամփի «tweet»-ին. «Միջազգային յարաբերութիւնները գեղեցկութեան մրցոյթ չեն»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել, պատասխանելով «համաշխարհային խաղաղութեան» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «tweet»-ին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել, պատասխանելով «համաշխարհային խաղաղութեան» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «tweet»-ին:

««Twitter»-եան կարծր հտռետորաբանութիւնը չի կարող փոխել այն իրողութիւնը, որ աշխարհին յոգնեցրել է ԱՄՆ-ի միահեծանութիւնը: ԱՄՆ-ի հետ առեւտրի դադարեցումն ու այդ երկրում 100 հազար աշխատատեղի վերացումը մեր գործը չէ, սակայն, աշխարհն այլեւս չի հետեւում «Twitter»-եան թելադրանքներին: Այս մասին հարցրէք ԵՄ-ին, Ռուսաստանին, Չինաստանին եւ մեր առեւտրային տասնեակ այլ գործընկերներին»,- գրել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «Միջազգային յարաբերութիւնները համաշխարհային խաղաղութեան մասին հնամաշ կլիշէներով գեղեցկութեան մրցոյթ չէ: Ի դէպ, սա առաջին անգամը չէ, որ մի միլիտարիստ բարձրաձայնում է «համաշխարհային խաղաղութեան» համար պատերազմ հրահրելու մասին»:

Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում զգուշացրել էր Իրանի հետ առեւտուր անող ընկերութիւններին՝ նշելով, որ դրանք կը զրկւեն ԱՄՆ-ի հետ գործարքի հնարաւորութիւնից:

Թրամփը նշել էր, որ նման քայլով ձգտում է «համաշխարհային խաղաղութիւն հաստատել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։