Հա

Քաղաքական

08/08/2018 - 10:30

Խուզեստանում եւ Քուրդստանում յայտնաբերւել ու չէզոքացւել են ահաբեկչական խմբաւորումներ

Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացրել է Քուրդստան եւ Խուզեստան նահանգներում անջատողական եւ թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների յայտնաբերման եւ չէզոքացման մասին:

«alikonline.ir» - Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացրել է Քուրդստան եւ Խուզեստան նահանգներում անջատողական եւ թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների յայտնաբերման եւ չէզոքացման մասին:

Այս կապակցութեամբ տարածւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշւած է, որ նախարարութեան աշխատակիցների ծաւալած յատուկ գործողութիւնների արդիւնքում վերոնշեալ նահանգներում յայտնաբերւել եւ չէզոքացւել են ահաբեկչական խմբաւորումներ, ձերբակալւել է 6 ահաբեկիչ:

Նրանց մօտից յայտնաբերւել եւ առգրաււել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք եւ պայթուցիկ նիւթեր:

Յայտնաբերւած եւ առգրաււած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ահաբեկիչները մտադիր էին երկրի կենտրոնական քաղաքներում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։