Հա

Քաղաքական

08/08/2018 - 10:40

Դոկտ. Զարիֆ. «Իրանի գործողութիւնների արդիւնքում ԱՄՆ-ը յայտնւել է փակուղային վիճակում»

Ողջ աշխարհն է խոստովանում, որ վերջին տարիների ընթացքում Իրանի ծաւալած գորոծողութիւնների արդիւնքում, միջազգային յարաբերութիւններում ԱՄՆ-ը յայտնւել է փակուղային վիճակում:

«alikonline.ir» - Ողջ աշխարհն է խոստովանում, որ վերջին տարիների ընթացքում Իրանի ծաւալած գորոծողութիւնների արդիւնքում, միջազգային յարաբերութիւններում ԱՄՆ-ը յայտնւել է փակուղային վիճակում:

Այս մասինի ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ նշելով, որ միջազգային ասպարէզում, վերջին տարիներին, երկրի ղեկավարութիւնը հնարամտօրէն է գործել:

Պատասխանելով այն հարցին, թէ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնաման ֆոնին, Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանման նպատակով ներկայացւած առաջարկների փաթեթի շուրջ «4+1»-ի հետ բանակցութիւններն ունեցե՞լ են արդեօք որոշակի արդիւնքներ, դոկտ. Զարիֆը պատասխանել է. «Եւրոպական կողմի ներկայացրած առաջարկութիւնների փաթեթն ունի որոշակի ուղղւածութիւն, որի հիմնական դրոյթների, այդ թւում՝ Իրանի հետ բանկային յարաբերութիւնների, եւ իրանական նաւթի վաճառքի ներկայ ծաւալների պահպանման մասին արդէն յայտարարւել է:

Գործարքի պահպանման նպատակով կան նաեւ այլ նախաձեռնութիւններ, այդ թւում՝ փոքր եւ միջին ձեռնարկութիւնների ակտիւացումը, պատժամիջոցների գործադրումը կանխող օրէնքի ակտիւացման մասին բանակցութիւնները եւ Եւրոպական ներդրումային բանկին տրւած արտօնութիւնը: ԱՍԷԱՆ-ի հետ բարեկամութեան յուշագիր ստորագրելու նպատակով, Սինգապուր կատարած վերջին այցի ընթացքում, նկատեցի, որ Միջուկային գործարքի պահպանման նպատակով, եւրոպական կողմն աշխատում է ոչ միայն ԵՄ-ի շրջանակներում, այլ, նաեւ, ԵՄ-ից դուրս»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով, որ եւրոպացիների գործողութիւնները դեռեւս չեն բաւարարում Իրանի ակնկալիքները, սակայն, ընթանում են ճիշտ ուղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։