Հա

Քաղաքական

08/08/2018

Խորհրդարանը չվստահեց՝ Ալի Ռաբիին

Ալի Ռաբիին այլեւս, չի շարունակի պաշտօնավարել աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարներ պաշտօնում:

«alikonline.ir» - Ալի Ռաբիին այլեւս, չի շարունակի պաշտօնավարել աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարներ պաշտօնում:

Իրանի Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ բաց նիստի ընթացքում քննարկել է Ալի Ռաբիին անվստահութիւն յայտնելու մի խումբ պատգամաւորների նախաձեռնութիւնը: Տեղեկացնում է ԻՍՆԱ գործակալութիւնը:

Անվստահութիւն յայտնելու գործընթացը նախաձեռնած պատգամաւորները պահանջում էին նախարարի պաշտօնանկութիւնը եւ նրան մեղադրում էին երկրի աշխատանքի եւ սոցիալական համակարգում առկայ հիմնահարցերի կարգաւորման անկարողութեան մէջ:

Նախաձեռնութեանը թեր եւ դէմ արտայայտւած պատգամաւորների եւ Ալի Ռաբիի լուսաբանական ու պաշտպանական ելոյթից յետոյ, տեղի ունեցաւ քւէարկութիւն, որի արդիւնքում Ռաբիիին չյաջողւեց պահպանել զբաղեցրած պաշտօնը:

Քւէարկութեանը մասնակցած 240 պատգամաւորներից նախաձեռնութեանը կողմ էին քւէարկել 129-ը, դէմ՝ 111-ը, ձեռնպահ՝ 3-ը այսպիսով՝ Ռաբիին լքում է սոցիալական ապահովութեան նախարարութիւնը:

Նիստի վերջում մի խումբ պատգամաւորներ դիմել են Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին պահանջելով ստուգել Ռաբիի հասցէին հնչած մեղադրանքները, որի արդիւնքում խորհրդարանի նախագահը պատգամաւորների հարցը փոխանցել է պատգամաւորների վարքը վերահսկող խորհրդին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։