Հա

Քաղաքական

08/08/2018

Ռոհանի. «ԱՄՆ-ն հաւատարիմ չի մնում իր որեւէ պարտաւորութեանը»

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարմանն, ասաց. «Այս տարիներին Վաշինգտոնի կառավարութեան գործունէութիւնը եղել է այնպէս, որ այսօր ԱՄՆ-ն աշխարհում ճանաչւել է, որպէս անվստահելի մի երկիր, որը չի յարգում իր պարտաւորութիւններից որեւէ մէկը»: 

«alikonline.ir» - ԻԻՀ նախագահն անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարմանն, ասաց. «Այս տարիներին Վաշինգտոնի կառավարութեան գործունէութիւնը եղել է այնպէս, որ այսօր ԱՄՆ-ն աշխարհում ճանաչւել է, որպէս անվստահելի մի երկիր, որը չի յարգում իր պարտաւորութիւններից որեւէ մէկը»: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր Թեհրանում Հիւսիսային Կորէայի ԱԳ նախարար Ռի Եօնգ Հոյի հետ հանդիպման ժամանակ Կորէական թերակղզում խաղաղութեան ու անվտանգութեան հաստատումն Իրանի ցանկութիւնը համարելով, ասաց. «Իրանն ու Հիւսիսային Կորէան միջազգային շատ հարցերում ու նաեւ միջազգային շրջանակներում ընդհանուր տեսակէտներ ունեն եւ շարունակ աջակցել են միմեանց եւ ներկայ պայմաններում եւս միջազգային շրջանակներում պէտք է աջակցեն միմեանց»:

Հանդիպման ժամանակ Հիւսիսային Կորէայի ԱԳ նախարար Ռի Եօնգ Հոն ասաց. «Հիւսիսային Կորէայի ռազմավարական քաղաքականութեան հիմքում ընկած է ԻԻՀ-ի հետ յարաբերութիւնների ընդլայնումն ու միահեծանութեան դիմակայումը»:

Հիւսիսային Կորէայի ԱԳ նախարարը Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարումը եւ Իրանի դէմ պատժամիջոցները միջազգային օրէնքների դէմ վերցւած քայլ համարեց եւ կարեւորեց երկու երկրի յարաբերութիւնների ընդլայնումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։