Հա

Քաղաքական

11/08/2018

Վաէզին Էրդողանին է յանձնել Հանրապետութեան նախագահի պատգամը

Հանրապետութեան նախագահի յատուկ բանագնաց Մահմուդ Վաէզին օգոստոսի 9-ի երեկոյեան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին է յանձնել դոկտ. Հասան Ռոհանիի գրաւոր պատգամը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի յատուկ բանագնաց Մահմուդ Վաէզին օգոստոսի 9-ի երեկոյեան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին է յանձնել դոկտ. Հասան Ռոհանիի գրաւոր պատգամը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ կայացած հանդիպման ժամանակ Վաէզին Էրդողանի հետ քննարկել է Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին իրադարձութիւնները, Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումը ու դրա հետ կապւած Իրանի դիրքորոշումը:

Հանդիպման ժամանակ Վաէզին շեշտել էր, որ Իրանը կը դիմակայի ԱՄՆ քայլերին:

Թայիբ Էրդողանն էլ իր գոհունակութիւնն է յայտնել նախագահ Ռոհանիի պատգամը ստանալու համար, վերահաստատելով պաշտօնական Անկարայի կամքը՝ Իրանի հետ համագործակցութիւնը շարունակելու կապակցութեամբ:

Վաէզիի հետ նա քննարկել է երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւնները եւ դրանց խանգարող խոչընդոտների վերացման միջոցները:

Էրդողանը յոյս է յայտնել, որ մօտ ապագայում առիթ կունենայ հանդիպելու նախագահ Ռոհանիի հետ:

Յիշեցնենք, որ Անկարայում Հանրապետութեան նախագահի յատուկ բանագնաց, նախագահի գրասենեակի ղեկավար Մահմուդ Վաէզին հանդիպել է նաեւ Թուրքիայի ԱԳ եւ առեւտրի նախարարների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։