Հա

Քաղաքական

11/08/2018 - 13:30

Երկրի հիւսիսարեւելեան շրջանում յայտնաբերւել եւ չէզոքացւել է ահաբեկչական խմբաւորում

Երկրի հիւսիսարեւմտեան սահմանային շրջանում յայտնաբերւել եւ չէզոքացւել է ահաբեկչական խմբաւորում, ոչնչացւել է 11 ահաբեկիչ:

«alikonline.ir» - Երկրի հիւսիսարեւմտեան սահմանային շրջանում յայտնաբերւել եւ չէզոքացւել է ահաբեկչական խմբաւորում, ոչնչացւել է 11 ահաբեկիչ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն այս մասին ասւած է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ցամաքային ուժերի հրապարակած հաղորդագրութեան մէջ, որում մասնաւորապէս նշւած է թէ. «Պահակազօրի ցամաքային ուժերի մարտիկները օգոստոսի 10-ին լոյս 11-ի գիշերը սահմանային Օշնաւիէ շրջանում հաւաստագրել եւ չէզոքացրել են երկրի տարածք ներթափանցել ցանկացող օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների հետ կապւած ահաբեկչութեան մի խմբաւորման:

Բախումների ժամանակ սպանւել է 11 ահաբեկիչ եւ առգրաււել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք եւ կապի միջոցներ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։