Հա

Քաղաքական

12/08/2018 - 08:20

Իրանը Պարսից ծոցում գործողութեան կարճ շառաւիղով հականաւային հրթիռ է փորձարկել

Իրանական բանակը վերջին աւելի քան մէկ տարւայ ընթացքում առաջին անգամ իրականացրել է գործողութեան կարճ շառաւիղով հականաւային հրթիռի թեստային արձակում:

«alikonline.ir» - Իրանական բանակը վերջին աւելի քան մէկ տարւայ ընթացքում առաջին անգամ իրականացրել է գործողութեան կարճ շառաւիղով հականաւային հրթիռի թեստային արձակում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հրթիռի թեստային արձակումը տեղի է ունեցել Պարսից ծոցում անցկացրած զօրավարժութիւնների ժամանակ: Հաղորդւում է, որ հրթիռն արձակւել է Հորմուզի նեղանցքում:

Ինչպէս նշում է աղբիւրը՝ այս կերպ իրանական իշխանութիւնները տեղեկացնում են Վաշինգտոնին երկրների միջեւ յարաբերութիւնների սրման դէպքում իրենց միլիտարիստական մտադրութիւնների լրջութեան մասին:

Նա նաեւ յաւելել է, որ նման թեստային արձակումները որեւէ արտասովոր երեւոյթ չեն ծովային զօրավարժութիւնների ժամանակ: Նրա խօսքով՝ հրթիռը չի հատել այլ երկրների սահմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։