Հա

Քաղաքական

12/08/2018 - 08:40

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ Դատական ուժի ղեկավարին. «Տնտեսական կոռուպցիոնները պէտք է պատժւեն շտապ եւ արդար»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին Դատական ուժի ղեկավարին յանձնարարել է շտապ եւ արդար կերպով պատժել տնտեսական կոռուպցիոներներին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին Դատական ուժի ղեկավարին յանձնարարել է շտապ եւ արդար կերպով պատժել տնտեսական կոռուպցիոներներին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին ասւած է Դատական ուժի ղեկավար այաթ. Սադեղ Ամոլի Լարիջանիի նամակին ի պատասխան գրւած նամակում:

Յիշեցնենք, որ Դատական ուժի ղեկավար այաթ. Սադեղ Ամոլի Լարիջանին նամակով դիմել էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդին՝ պահանջելով իսլամական պատժիչ օրէնքների շրջանակներում շտապ եւ կտրուկ քայլերով՝ պատժել երկրի տնտեսութեանը հարւածող տնտեսական կոռուպցիոներներին:

«Տնտեսական կոռուպցիոներները պէտք է պատժւեն շտապ  եւ արդար կերպով: Դատավճիռների հրապատակման ժամանակ դատարանները պէտք է ցուցաբերեն անհրաժեշտ ուշադրութիւն»,- գրւած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի նամակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։