Հա

Քաղաքական

12/08/2018

Նախագահը՝ Ղազախստան մեկնելիս. «Միայն 5 երկրների համաձայնութեան արդիւնքում կարող է կայանայ Կասպիցի իրաւական համակարգը»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ օգոստոսի 12-ին մեկնել է Ղազախստան Ակտուա՝ մասնակցելու Կասպից ծովի աւազանի երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ օգոստոսի 12-ին մեկնել է Ղազախստան Ակտուա՝ մասնակցելու Կասպից ծովի աւազանի երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Ղազախստան մեկնելուց առաջ, անդրադառնալով Կասպից ծովի իրաւական համակարգին նշել է, որ այն կարող է գոյանալ 5 երկրների համաձայնութեան արդիւնքում միայն:

Կարեւորելով Ակտուայի գագաթնաժողովը՝ դոկտ. Ռոհանին ասել է, որ դրա ընթացքում քննարկելու են Կասպից ծովի հետ կապւած մի շարք կարեւոր թեմաներ:

Միեւնոյն ժամանակ դոկտ. Ջաւադ Զարիֆը որն արդէն Ղազախստանում է, լրագրողների հետ ճեպազրոյցում նշել է, որ գագաթնաժողովի արդիւնքում ընդունւելու է Կասպից ծովի իրաւական համակարգի հետ կապւած կոնւենցիան, որում, սակայն չի յստակեցւելու ծովից իւրաքանչիւր երկրի չափաբաժինը:

Սա այն դէպքում է, երբ նախօրէին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը յայտարարել է, որ Կասպից Ծովի աւազանի պետութիւնների համագործակցութեան վերաբերեալ բոլոր հարցերը համաձայնեցւել են եւ գագաթնաժողովի արդիւնքում «պատմական որոշում» կը կայացւի:

Ըստ նրա՝ Կասպից ծովի իրաւական համակարգի հետ կապւած կայացել են բարդ բանակցութիւններ, տեւելով աւելի քան 20 տարի:

Նշենք, որ գագաթնաժողովի մասնակցելու են Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Կասպից ծովի աւազանի 5 երկրերը ծովի իրաւական համակարգի մասին բանակցութիւնները սկսել են նախկին Խորհրդային միութեան փլոխզումից յետոյ:

Անցեալ 10 տարւայ ընթացքում Իրանից բացի, աւազանի միւս 4 երկրները երկկողմ կամ եռակողմ համաձայնագրերի միջոցով ծովի տարածքն ու ընդերքը բաժանել են միմեանց միջեւ:

Իրանի համար նախատեսւած է 13% բաժին, ինչն էլ չի ընդունւել պաշտօնական Թեհրանի կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։