Հա

Քաղաքական

14/08/2018 - 08:40

«Պատերազմ չի լինելու, բանակցութիւններ՝ նոյնպէս». Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բացառել է ԱՄՆ-ի հետ պատերազմի եւ բանակցութեան հնարաւորութիւնը

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն Իրանի հետ կապւած ԱՄՆ դիրքորոշումը «լկտիութիւն» է համարել՝ բացառելով այդ երկրի հետ բանակցելու հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդն Իրանի հետ կապւած ԱՄՆ դիրքորոշումը «լկտիութիւն» է համարել՝ բացառելով այդ երկրի հետ բանակցելու հնարաւորութիւնը:

Այս մասին, այաթ. Խամենէին յայտարարել է երէկ՝ օգոստոսի 13-ին կայացած ժողովրդական հանդիպման ժամանակ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով Իրանի հետ բանակցելու ԱՄՆ իշխանութիւնների առաջարկին, նշել է, որ դա նորութիւն չէ, եւ նման առաջարկներ եղել են յեղափոխութեան յաղթանակից ի վեր:

«Մեզ հետ կապւած, ԱՄՆ-ի հռետորաբանութիւնն աւելի լկտի է դարձել: Պատժամիջոցներից բացի, նրանք խօսում են նաեւ պատերազմի եւ բանակցութիւնների մասին: Կապւած դրա հետ՝ թոյլ տւէք մի քանի խօսք ասել այդ մարդկանց. ԱՄՆ-ի հետ չի լինի ո՛չ պատերազմ, ո՛չ էլ բանակցութիւններ»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով, որ ամերիկացիները բարձրաձայնում են պատերազմի մասին, որպէսզի վախեցնեն երկչոտներին:

Այաթ. Խամենէին յստակեցրել է, որ արգելում է ԱՄՆ-ի հետ որեւէ բանակցութիւն. «Իրանը կարող է ԱՄՆ-ի հետ բանակցութիւններ վարել միայն այն ժամանակ, երբ հասնի հզօրութեան այն մակարդակի, որը կը չէզոքացնի ԱՄՆ ճնշումները: Այսօր այդպէս չէ: Ուրեմն ես արգելում եմ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները, ինչպէս դա ժամանակին արել է Էմամը»,- յայտնել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Խօսելով տնտեսական առկայ ճգնաժամի մասին, այաթ. Խամենէին նշել է, որ գնաճն ու սղաճն անմիջականօրէն ազդում են հասարակութեան թոյլ խաւերի կենցաղի վրայ՝ առաջինը հարւածելով օրավարձով աշխատող շարքային քաղաքացիներին:

Յեղափոխութեան առաջնորդը քննադատել է արտարժոյթի ճգնաժամի հետ կապւած երկրի ղեկավարութեան վարչարարական մեթոդներն ու որդեգրած քաղաքականութիւնը, նշելով, որ ստեղծւած ճգնաժամը հիմնականում այդ ոլորտի պատասխանատուների թոյլ տւած սխալների եւ անհնարամտութեան արդիւնքն է:

Նա երկրի տնտեսութեան ճգնաժամային վիճակը հիմնականում պայմանաւորել է ներքին խնդիրներով, եւ թոյլ տւած բացթողումներով եւ սխալներով՝ չբացառելով, սակայն, արտաքին ճնշումների եւ պատժամաիջոցների բացասական ազդեցութիւնը եւս:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ ճիշտ եւ հնարամիտ գործունէութեան միջոցով հնարաւոր է նւազագոյնի հասցնել պատժամիջոցների բացասական ազդեցութիւնն ու դիմակայել դրանց:

Անդրադառնալով կոռուպցիայի դէմ պայքարի թեմային, այաթ. Խամենէին ողջունել է այդ կապակցութեամբ Դատական ուժի ղեկավարի նախաձեռնութիւնը՝ նշելով. «Կոռուպցիոները պէտք է պատժւի: Կոռուպցիայի եւ կոռուպցիոներների դէմ պայքարի դէպքում, ոմանք վայնասուն կը բարձրացնեն: Տարիներ առաջ ես եռեակ ուժերի ղեկավարներին զգուշացրել էի կոռուպցիայի դէմ պայքարի անհրաժեշտութեան մասին՝ նշելով, որ այն եօթ գլխանի դեւ է, որի դէմ անհրաժեշտ է լիարժէք պայքար ծաւալել: Իմացէ՛ք. որշւած է առանց որեւէ զգուշաւորութեան, վճռական վերաբերմունք ցուցադրւի կոռուպցիոներների նկատմամաբ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։