Հա

Քաղաքական

14/08/2018

«Անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող». ԱԳՆ խօսնակը՝ Կասպից ծովի վերաբերեալ ռուս անձնաւորութեան յայտարարութեան մասին

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող» է համարել Կասպից ժովի հետ կապւած, փորձագէտ ներկայացող, ՌԴ քաղաքացի, ոմն Ռեջեբ Սաֆարովի յայտարարութիւնը:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «անհիմն եւ իրականութեանը չհամապատասխանող» է համարել Կասպից ժովի հետ կապւած, փորձագէտ ներկայացող, ՌԴ քաղաքացի, ոմն Ռեջեբ Սաֆարովի յայտարարութիւնը:

Նշենք, որ յիշեալ անձն օգոստոսի 13-ին «BBC»-ի պարսկերէն ծառայութեան հետ զրոյցում յայտարարել էր, որ դեռեւս 1996 թւականին, երբ մեկնարկեցին Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին բանակցութիւնները, Իրանը հրաժարւեց ծովի՝  50%-ի նկատմամաբ իր բաժնի իրաւունքից, որն ամրագրւած էր Իրանի եւ նախկին Խորհրդային Միութեան միջեւ ստորագրւած պայմանագրերով:

Սաֆարովը նշել էր, թէ իբր ռուսական պատւիրակութեան կազմում մասնակցել է Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին բանակցութիւններին:

«Փաստերը վկայում են, որ յիշեալ անձնաւորութիւնը երբեւէ մաս չի կազմել կասպից ծովի հարցով Իրանի հետ բանակցող ռուսական պատւիրակութեանը»,- նշել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Կասկած չկայ, որ այս ժամանակահատւածում, նման անհիմն յայտարարութիւնները յստակ նպատակներ են հետապնդում եւ ուղղորդւում են որոշակի տարրերի ու կենտրոնների կողմից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։