Հա

Քաղաքական

14/08/2018

Իրանում ՌԴ դեսպան. «Թեհրան-Մոսկւա յարաբերութիւններն ընդլայնւելու են»

Թեհրանի եւ Մոսկւայի խորհրդարանական եւ քաղաքական յարաբերութիւնները զարգանում են, եւ մենք մտադիր ենք ընդլայնել դրանք:

«alikonline.ir» - Թեհրանի եւ Մոսկւայի խորհրդարանական եւ քաղաքական յարաբերութիւնները զարգանում են, եւ մենք մտադիր ենք ընդլայնել դրանք:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին միջազգային հարցերով Իսլ. խորհրդարանի նախագահի յատուկ օգնական Հոսէյն Ամիր Աբդօլլահիանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը:

«Թեհրանի եւ Մոսկւայի խորհրդարանական եւ քաղաքական յարաբերութիւնները զարգանում են, եւ մենք մտադիր ենք ընդլայնել դրանք»,- ասել է նա:

Հանդիպմանը, դեսպան Ջաղարեանն անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է, որ առանց Սիրիայի իշխանութիւնների թոյլտւութեան, արտասահմանեան ուժերի ներկայութիւնը բարդացնում է իրավիճակն այդ երկրում:

Նա անդրադարձել է նաեւ ԱՄՆ-Հիւսիսային Կորէա բանակցութիւնների թեմային, եւ պաշտպանելով հանդերձ քաղաքական գործընթացները, ԱՄՆ-ի վարքագիծը վստահութիւն չներշնչող է համարել:

Հոսէյն Ամիր Աբդօլլահիանն էլ իր հերթին Թեհրան-Մոսկւա քաղաքական, տնտեսական եւ խորհրդարանական յարաբերութիւնների ընթացքը գոհացուցիչ է համարել՝ նշելով, որ երկու երկրների Օրէնսդիր մարմինների ղեկավարները յաճախ են հանդիպում միմեանց հետ:

Կարեւորելով միջազգային եւ տարածաշրջանային հարցերի հետ կապւած տեսակէտների եւ մօտեցումների համընկնումն, Ամիր Աբդօլլահիանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ու Ռուսաստանը կարող են օգտագործելով առկայ ներուժն անթափանցելի պատնէշ ստեղծեն պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ոչ կառոցողական վարքագծի դէմ»:

Նա նոյնպէս կարեւորել է Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարի գործում երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիւ գրանցւած արդիւնքներն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է տարածաշրջանի ապագայ հեռանկարից բացառել ահաբեկչութիւնն ու ահաբեկիչներին:

Ամիր Աբդօլլահիանը Սիրիայում ԱՄՆ ԶՈՒ-ի ներկայութիւնն ու խաղաղ բնակչութեան դէմ յարձակումների շարունակականութիւնը սադրիչ քայլ է համարել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։